Ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ կալանավորված չէ. Վիկտոր Սողոմոնյան
Երեկվա ՀՔԾ պետի հայտարարույունը հերթական փորձն էր՝ արդարացնել քաղաքական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«ՀՔԾ-ն դեռ պետք է կարողանա ապացուցել անապացուցելին, որովհետեւ նման փաստեր, վստահ եմ, գոյություն չունեն: ՀՔԾ-ն պետք է ապացուցի, որ փետրվարի 23-ին կանխատեսվել է, որ «մարտի 1» է լինելու, որ բանակը ներգրավվել է: Հետո ոչ մի խոսք չկա, որ ինչ էլ գրված է 0038 հրամանում, արդյո՞ք եղել է բախում ցուցարարների եւ զինվորների միջեւ, ոչ մի խոսք դրա մասին»,- հայտարարեց Սողոմոնյանը:
Նրա խոսքով՝ միայն անորոշ հայտարարություններ են: «Այսքան փամփուշտ կրակվել է, այսքան պարկուճ է գտնվել, փորձաքննություն չի անցել, դժվար էլ թե անցնի: Էդ որ դժվար էլ անցնի, բա ինչի՞ խափանման միջոցը կալանք ընտրված, այսինքն՝ թող նստի, մենք հլը կտեսնենք: Բա գործի մյուս մասնակիցները ինչի՞ նստած չեն, կալանավորված չեն, էդ ներքաշողները, ովքեր ներքաշում էին բանակը քաղաքականության մեջ, որոնց անունները հայտնի են, տեսագրություններ էլ կան, եւ նրանցից մեկը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Էդ ինքը շրջապատ չունի՞, որ ազդի իր շրջապատի վրա, ի՞նչ ընտրողականություն է»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կալանավորման անհրաժեշտության մասին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի պարզաբանմանը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել. նա 2 ամսով կալանավորված է: ՀՀ երկրորդ նախագահի շահերի պաշտպանները խափանման միջոց կալանքը փոխելու պահանջով Վերաքննիչ դատարան բողոք են ներկայացրել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...