ՀՔԾ պետի վերլուծությունը միջամտություն էր արդարադատությանը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՔԾ պետի վերլուծությունը միջամտություն էր արդարադատությանը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին հայտարարեց երկրորդ նախագահի պաշտպան Սարգիս Գրիգորյանը:
«Երեկվա ՀՔԾ պետի վերլուծությունը կոնկրետ քրեական գործի, իմ տեսակետից, միջամտություն էր արդարադատությանը, որը հստակ խախտում է եւ ամրագրված նորմ է սահմանադրական օրենք Դատական օրենսգրքում, որն արձանագրում է, որ պետական մարմինները պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի միջամտություններից կամ քննարկումներից, որոնք վտանգում են տվյալ դատական պրոցեսը: Մենք կարծում ենք, որ ՀՔԾ պետի կողմից հրապարակային հայտարարությունը կամ կոնկրետ գործի քննարկումն անմիջական միջամտում է արդարադատության պրոցեսին »,- ասաց նա:
Նշենք, որ օգոստոսի 3-ին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ծավալուն հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը, որի ժամանակ անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին, ինչպես նաեւ մանրամասներ ներկայացրել հույժ գաղտնի 0038 հրամանից:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել. նա 2 ամսով կալանավորված է: ՀՀ երկրորդ նախագահի շահերի պաշտպանները խափանման միջոց կալանքը փոխելու պահանջով Վերաքննիչ դատարան բողոք են ներկայացրել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի