ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հայտարարությունը
Վերջին շրջանում տարբեր հարթակներում, հատկապես սոցիալական կայքերում, զգալիորեն ավելացել է զինված ուժերի վերաբերյալ տարաբնույթ չհիմնավորված տեղեկատվության լրահոսը, ընդ որում՝ դրա գերակշիռ մասն անանուն է, հավաստիության և ռացիոնալության որևէ տարր չպարունակող:
Այսպիսի հրապարակումներով նախևառաջ թիրախավորվում են զինված ուժերի հրամանատարական կազմը, սպաների հեղինակությունն ու վարքականոնը, փորձ է արվում որպես իրողություն ներկայացնել, որ ժամկետային պարտադիր զինծառայողների հանդեպ վատ վերաբերմունք է դրսևորվում, տարաբնույթ նպատակներով դրամական բավարարման գումարներն են հավաքվում, իրային և պարենային բավարարումները լիարժեք չեն հասցվում, սոցիալ-կենցաղային պայմաններն անբավարար են և այլն: Այս ամենը ոչ միայն է բարոյալքող ազդեցություն է ունենում հայրենյաց եզերքի անվտանգության ու անձեռնմխելիության ապահովման առաքելությունն իրականացնող զինված ուժերի անձնակազմի վրա, այլև, հաճախ, հասարակայնության շրջանում անհարկի, երբեմն նաև ոչ տրամանաբանական, շահարկումների տեղիք տալիս, որն այսօր, առավել քան երբևէ անհրաժեշտ է նախաձեռնած արմատական փոփոխություններն իրենց տրամաբանական ավարտին հասցնելու համար՝ ի շահ մեր պետության անվտագության ու կայունության մակարդակի բարձրացմանը:
Կողմնակից ենք առողջ և կառուցողական քննադատությանը, այն դիտելով որպես առաջընթացի ապահովման կարևոր գործոն:
Հաշվի առնելով, որ զինված ուժերը գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո, պատրաստակամություն ենք հայտնում ցանկության (դիմելու) դեպքում յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն ընձեռել որոշակի ժամանակ անցկացնել զինծառայողների միջավայրում (զորամասում կամ մարտական դիրքում) զինված ուժերի առօրյային և գործունեությանն անմիջականորեն ծանոթանալու համար:
Միաժամանակ ակնկալում եմ յուրաքանչյուր հրապարակման վերաբերյալ իրավապահ մարմինների արագ արձագանքումն ու գործուն միջոցների ձեռնարկմամբ՝ հրապարակային անդրադարձը:
Վերստին վստահեցնում եմ, որ զինված ուժերը՝ հավատարիմ մնալով ու անշեղորեն իրականացնելով իրենց սահմանադրական առաքելությունը, հետայսու էլ օպերատիվ արձագանքելու և անհաշտ պայքար են մղելու անգամ աննշան թվացող իրավախախտումների դեմ, որում ակնկալում ենք նաև հասարակության գործուն աջակցությունը:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի