Պայքարը ոչ թե կաթողիկոսի, այլ եկեղեցու, հայաստանյան արժեքների դեմ է
Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով՝ Հայ առաքելական եկեղեցու շուրջ վտանգավոր իրավիճակ է ստեղծվում․ «Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականի լույսի ներքո ցանկանում են ստվեր գցել շուրջ երկու հազարամյակների ընթացքում ձեռք բերված այն այցեքարտի վրա, որն ընդունելի է եղել ողջ աշխարհում։ Որեւէ մեկ անգամ այս հազարամյակների ընթացքում նման երեւույթ չի արձանագրվել, սա առաջին դեպքն է»,- «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով կաթողիկոսի դեմ տեւական ակցիաներին, կարծիք հայտնեց Վահրամ Բաղդասարյանը։
-Այս ընդվզումը շրջանցում է նաեւ Սահմանադրությունը, որովհետեւ Սահմանադրությամբ հստակ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին` որպես ազգային եկեղեցի, և նրա բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Ինչ-որ մարդիկ, իրենց նեղ անձնական շահերից ելնելով, պատրվակ գտնելով Վեհափառ հայրապետի հրաժարականը, ցանկանում են ստվեր գցել այն ամենի վրա, ինչը հազարամյակների ընթացքում է ձեռք բերվել։ Մենք կոչ ենք անում հանդարտության, եւ յուրաքանչյուր հայ, կարծում եմ, նման կոչով պետք է հանդես գա, որպեսզի վերջ դնեն այս ամենին։ Իշխանությունն էլ պետք է զգոն եւ հետեւողական լինի, իրավապահ մարմինները՝ նույնպես, որպեսզի հազարամյակների ստեղծածը չոչնչացնեն։


















































Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Տնտեսի կիրակին
Խավարը չի կարող արգելք լինել արևածագին. Կաթողիկոսի Սուրբծննդյան պատգամը
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը
Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ
Քիչ առաջ ինձ զանգահարում և հարցնում են, թե «մեռելների զատիկը» ե՞րբ է. Տեր Վարազդատ քահանա
Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի