Արցախի առաջնագծում լարվածությունը բավական նվազել է
Վերջին մեկ շաբաթվա համեմատ առաջնագծում լարվածությունը նվազել է:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Սակայն, Աբրահամյանի խոսքով՝ իրավիճակը արագ կարող է փոփոխվել:
«Մի քանի ժամվա ընթացքում կարող է կտրուկ իրավիճակը փոխվել ու սրվել: Այս պահին կարող ենք արձանագրել, որ նախորդ շաբաթների համեմատ լարվածությունը բավական նվազել է»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագահի խորհրդականի խոսքով՝ Ադրբեջանի քայլերից ակնհայտ երևում է, որ նրանք նախապատրաստվում են ռազմական գործողությունների:
«Կարծում եմ, այն իրավիճակը, որ մենք ունենք, այն գլոբալ գործընթացները, որոնք ընթանում են քաղաքական հարթությունում, ռազմական, քարոզչական, ինչու չէ, նաև տնտեսական հարթությունում, ի ցույց են դնում Ադրբեջանի ռազմատենչ նպատակները: Դրանք կլինեն տասն օր հետո, մեկ ամիս, թե մեկ տարի հետո, առայժմ պարզ չէ, բայց այն, որ Ադրբեջանը ինտենսիվ պատրաստվում է ռազմական գործողությունների՝ ակնհայտ է»,- ասաց Աբրահամյանը:
Տիգրան Աբրահամյանը դիտարկում է նաև քննարկվող վարկածներից այն, որ Ադրբեջանը կարող է ռազմական գործողություններ սկսել ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից հետո, բայց նշում է, որ պատերազմի վերսկսման այսպիսի վարկածները շատ են:
«Մարդկանց մի խումբ կա, որ համարում են, թե ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էր, որ կանգնեցրել էր Ադրբեջանին, որովհետև այն անցկացվում էր Ռուսաստանի Դաշնությունում, իսկ Ռուսաստանի ազդեցությունն ու առաջնության նշանակությունը ադրբեջանական կողմը չէր կարող հաշվի չառնել»,- նշեց նախագահի խորհրդականը:
Արցախի և Ադրբեջանի սահմանին ամենամեծ լարվածությունը սկսվել է ապրիլի 12-ից ու տևել շուրջ մեկուկես ամիս: Տիգրան Աբրահամյանը դժվարանում է նշել, թե որ փուլում է վտանգի նվազում կամ աճ նկատվում: Պատերազմական լարված իրավիճակն Աբրահամյանը կապում է բանակցային գործընթացի բացակայության հետ:
«Ընդհանուր գործընթացներում պատերազմի հավանականությունը շարունակում է մնալ բարձր, հատկապես, որ բանակցային գործընթաց այս պահին չունենք, իսկ երբ բանակցային գործողություններ չկան, պատերազմի վերսկսման հավանականությունը կտրուկ մեծանում է»,- նշեց Աբրահամյանը:
Ինչ վերաբերում է վերջին շրջանում լարվածության աճը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիների բանակ զորակոչվելով պայմանավորելուն, Աբրահամյանը տվյալ հանգամանքն այս իրադարձությունների հետ չի կապում:
«Այն քաղաքականությունը, որ Ադրբեջանն է վարում, կիրառվում է վերջին գոնե մի քանի տասնամյակում, և բացարձակապես կախված չէ ՀՀ վարչապետի և ՀՀ պաշտպանության նախարարի որդիների ծառայությամբ, դա ուղղակի բխում է այդ երկրի քաղաքական շահերից»,- ասաց խորհրդականը:
Աբրահամյանի խոսքով՝ Ադրբեջանի ակտիվությունն առաջնագծում պայմանավորված է միջազգային գործընկերներին որոշ բաներ ցույց տալու ցանկությամբ:
«Ստատուս-քվոյի պահպանման հետ կապված խնդիր կա, Ադրբեջանն անընդհատ փորձում է ցույց տալ, որ ստատուս-քվոն չի կարող պահպանվել, որովհետև իրավիճակն անընդհատ լարված է»,- ասաց Աբրահամյանը:
Ինչ վերաբերում է Արցախի՝ բանակցային գործընթացի անմիջական կողմ դառնալու հավանականությանը, Տիգրան Աբրահամյանը նշում է, որ միջնորդ երկրներն այս հնարավորությունը տեսնում են երկրորդ փուլում, երբ սկսվեն խաղաղության համաձայնագրի մշակման գործընթացները, իսկ մինչև Արցախը բանակցային գործընթացում չներգրավվի, Արցախի ու Հայաստանի համար արդյունավետ լուծումներ լինել չեն կարող:
«Թեմայի էական առաջին շահառուն Արցախն է, իսկ եթե նա չկա բանակցային գործընթացում, ապա այդ բանակցությունները չեն կարող լինել արդյունավետ, ի վերջո, որոշողը հենց Արցախի Հանրապետությունն է»,- ընդգծեց Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդականը:
Նորայր Շողիկյան


















































Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը
Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է
«Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
Ստեփանակերտին մերձակա վառելիքի պահեստի պայթյունից զոհվել է 218, վիրավորվել 120, անհետ կորել 21 մարդ
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի