ՆԱՏՕ-ն ցանկանում է է՛լ ավելի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ
ՆԱՏՕ-ն ցանկանում է է՛լ ավելի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ եւ պատրաստակամ է աջակցել Փաշինյանի կառավարությանը՝ սկսած բարեփոխումներն ընդարձակելու հարցում:
«Ես անվերապահորեն վստահ եմ, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո մեր կայուն համագործակցությունը կշարունակվի», - «Ազատության»-ը տված բացառիկ հարցազրույցում ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ Ջեյմս Ափաթուրայը:
«Նախ, կուզեի նշել, որ մենք շնորհավորական ուղերձ ենք հղել նոր վարչապետին, եւ իմ ընկալումն է, որ Հայաստանը մտադիր է շարունակել ՆԱՏՕ-ի հետ տարիներ ի վեր հաստատված ամուր համագործակցությունը: Մենք ողջունում ենք Հայաստանի ներդրումը խաղաղապահ առաքելություններում՝ Աֆղանստանում ու Արեւմտյան Բալկաններում: Հայաստանն իսկապես շատ կարեւոր դերակատարություն է ունեցել, եւ մենք ընդունում ենք դա», - ասել է Ափաթուրայը:
Հաջորդ շաբաթ Հայաստանի վարչապետն առաջին այցով կմեկնի Եվրոպա՝ Բրյուսել, ուր այդ օրերին անցկացվելու է նաեւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Հավաքին ներկա կլինեն ոչ միայն կառույցի անդամ գերտերությունների առաջնորդները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի ղեկավար Էմանյուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, այլեւ դաշինքի հետ համագործակցող ու խաղաղապահ առաքելություններին մասնակցող երկրների ղեկավարները:
Թեեւ Հայաստանի արտգործնախարարությունը դեռ պաշտոնապես չի հաստատում, սակայն ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան նշում է՝ մասնակիցների թվում է լինելու նաեւ Հայաստանի վարչապետը:
«Այո՛, Հայաստանի վարչապետը կմասնակցի գագաթնաժողովին, ու թեեւ ես հստակ չգիտեմ, բայց հույս ունեմ, որ նա նաեւ մտքերի փոխանակման հնարավորություն կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ», - ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալը:
Հայաստանը նախկին Խորհրդային Միության տարածքում Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծված ռազմական դաշինքի՝ ՀԱՊԿ անդամ միակ պետությունն է, որն արդեն 25 տարի է՝ հետեւողականորեն խորացնում է հարաբերությունները նաեւ եվրատլանտյան դաշինքի հետ:
Ընդ որում, Հայաստանի նախորդ իշխանությունները բազմիցս են հայտարարել, որ ի տարբերություն, ասենք, Վրաստանի, ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ծրագրեր չունեն։ Փաշինյանն էլ իշխանության գալով ընդգծել է՝ արտաքին քաղաքական կուրսի կտրուկ փոփոխություններ չեն լինելու:
Այդուամենայնիվ, Բրյուսելում վստահ են, որ կարող են է՛լ ավելի ամրապնդել համագործակցությունը եւ երկխոսությունը Հայաստանի նոր կառավարության հետ:
«Մենք կուզենայինք շարունակել աջակցությունը Հայաստանին եւ նոր իշխանությունների սկսած բարեփոխումներին: Նոր կառավարությունը որդեգրել է բարեփոխումների քաղաքականություն, օրինակ՝ պայքար է տանում կոռուպցիայի դեմ: Մենք հատուկ ծրագիր ունենք՝ պաշտպանական ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ, որը կարող է օգտակար լինել Հայաստանի նոր կառավարության համար՝ է՛լ ավելի ընդարձակելու իր պայքարը», - ասել է Ափաթուրայը:
Ավելի վաղ՝ Փաշինյանի ընտրությունից հետո Երեւան ուղարկված շնորհավորական հեռագրում Ջեյմս Ափաթուրայը նշել էր՝ «ՆԱՏՕ-ն ակնկալում է շարունակել Հայաստանի հետ ամուր գործընկերությունը, այդ թվում՝ քաղաքական երկխոսությունն ու գործնական համագործակցությունը»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...