ԱԱ-2018. Մեսսին արցունքն աչքերին հեռացավ Ռուսաստանից
Ֆուտբոլի աշխարհի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը Կազան քաղաքի համանուն մարզադաշտում մրցեց Արգենտինայի ընտրանու հետ:
Հանդիպման մեկնարկային րոպեներին երկու թիմերը կառուցողական խաղ էին ցուցադրում, սակայն Ֆրանսիայի հակագրոհներից մեկի ժամանակ Մարկոս Ռոխոն խախտեց խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և նշանակվեց 11 մետրանոց հարված: Այն անվրեպ իրացրեց և «կապույտներին» առաջ մղեց՝ Անտուան Գրիզմանը՝ 1:0:
Ֆրանսիայի ազգային թիմի կազմում առանձնանում էր երիտասարդ հարձակվող Մբապեն, ով կարողանում էր շուտ ազատվել արգենտինացիների պաշտպաններից: Վիճակագրությամբ գնդակին առավել շատ տիրում, ավելի ճիշտ փոխանցումներ կատարում էր Արգենտինան, սակայն հաշվի հավասարությունը վերականգնել այդպես էլ չէր հաջողվում: Բայց «ալբիսելեստեն» հասավ նրան, որ թիմերը հանգստի գնացին հավասար՝ 1:1 հաշվով: Հեռահար, դիպուկ, հուժկու հարվածով հաշվի հավասարությունը վերականգնեց Անխել դի Մարիան:
Երկրորդ կեսի մեկնարկում՝ 48-րդ րոպեին, Արգենտինայի հերթական գրոհի ժամանակ Մեսսի անհաջող հարվածից հետո գնդակի ընթացքը պատահաբար շրջեց և այն դարպասն ուղարկեց Մերկադոն: Բայց Ֆրանսիայից շատ երկար ժամանակ չպահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Հրաշալի գոլով աչքի ընկավ Պավարը՝ 2:2:
Ֆրանսիան կառուցողական խաղի շնորհիվ 64-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: Գոլն իր ակտիվում գրանցեց Մբապեն՝3:2: Վերջինս ընդամենը 4 րոպե անց նորից օգտվեց Արգենտինայի պաշտպանության խոցելի օղակից և խփեց Ֆրանսիայի 4-րդ, իսկ իր երկրորդ գոլն այս խաղում: Հանդիպման լրացուցիչ ժամանակում Ագուերոն խփեց Արգենտինայի 3-րդ գոլը: Ի վերջո Ֆրանսիա 4:3 հաշվով հաղթեց Արգենտինային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Քառորդ եզրափակչում Ֆրանսիան կխաղա Ուրուգվայ-Պորոտւգալիա զույգի հաղթողի հետ: Այդ հանիպումը կկայանա հուլիսի 6-ին:


















































Խորվաթիայի նախագահը ԱԱ-2018-ի, ուշացած անձրևանոցի ու իր փչացած սանրվածքի մասին
Ֆրանսիայում դիմավորել են աշխարհի չեմպիոններին (Լուսանկարներ)
Ֆրանսիան ցնծում է, Խորվաթիան տխրում
Դեշանը՝ չեմպիոն-խաղացող և չեմպիոն-մարզիչ
Աշխարհի առաջնության եզրափակիչը լուսանկարներով
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի