Որոշել ենք շարունակել համատեղ աշխատանքը. վարչապետը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումին և նշեց, որ չի ընդունել այն:
«Ես չեմ ընդունել հրաժարականը, և մենք վերջին օրերի քննարկումներ արդյունքում համատեղ որոշել ենք շարունակել համատեղ աշխատանքը և նաև աշխատել այն խնդրի վրա, որը բուռն քննարկումների տեղիք է տալիս ոչ միայն կառավարությունում, այլ նաև հանրությունում»,-ասաց վարչապետը և նշեց, որ խոսքը կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի մասին է:
«Ինչպես պայմանավորվել ենք նախկինում, մենք պետք է աշխատենք այդ համակարգը հետագայում առավել ընդունելի, ընկալելի, հուսալի դարձնելու համար, որ վստահ լինենք, որ ճիշտ ճանապարհով ենք գնում»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ կուտակայինի վերաբերյալ որոշումը ընդունելով՝ նախևառաջ փորձել են ժամանակ շահել և առանց ցայտնոտի շահագրգիռ քննարկում ունենալ:
«Համակարգը լրջագույն բարելավման կարիք ունի, և մենք պայմանավորվեցինք, որ տիկին Թանդիլյանի, կառավարության մյուս անդամների, հանրության հետ կաշխատենք»,-ասաց նա և նշեց, որ առաջիկա 2 ամսում կաշխատեն, որ ունենան խնդիրների ցանկը:
Մանե Թանդիլյանն արձագանքելով ասաց, որ հրաժարականի պատճառը սկզբունքների անհամաձայնությունն է եղել և ուրախ է, որ վարչապետն անդրադարձավ այդ սկզբունքների փոփոխության անհրաժեշտությանը:
«Ես պատրաստ եմ կարճ ժամկետներում ներկայացնել նախագիծը գործընկերների, հանրության քննարկմանը»,-ասաց նա և հույս հայտնեց, որ լուծումները հունվարից մեկից կգործարկվեն այդ լուծումները:
Մանե Թանդիլյանն ասաց, որ նախարարությունում շատ խնդիրներ կան և կշարունակի պաշտոնավարել այդ խնդիրներին լուծումներ տալու համար:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի