Քաղբանտարկյալ Անդրիաս Ղուկասյանի բաց նամակը
Հարգելի քաղաքական առաջնորդնե՛ր
Գործող օրենքի համաձայն՝ նորընտիր խորհրդարանում պետք է լինի առնվազն երեք կուսակցություն կամ դաշինք։ Իշխող կոալիցիա կազմող ՀՀԿ–ն եւ ՀՅԴ–ն չեն կարող ձեւավորել խորհրդարան՝ առանց գոնե մեկ ընդդիմադիր կուսակցության մասնակցության։
Ձեր ղեկավարման տակ գտնվող 7 քաղաքական ուժերի միավորումը հնարավորություն է տալիս զանգվածային ընտրախախտումների դեպքում, ցանկացած պահի, կասեցնել ընտրական գործընթացը միասնական ինքնաբացարկով կամ մերժել ընտրությունների կեղծված արդյունքներրի ընդունումը մանդատներից հրաժարվելու միջոցով։
Ընտրակաշառքի բաժանման վրա հենված ՀՀԿ–ի թեկնածուների ընտրարշավի մեկնարկը արդեն իսկ տապալել է հանրային վստահությունը ընտրությունների նկատմամբ եւ արժեզրկել ընտրությունների թափանցիկության բարձրացման համար Եվրոպական Միության կատարած ներդրումները։ Արդեն հիմա պարզ երեւում է, որ իրավապահ համակարգը նպատակ չունի եւ ունակ չէ ապահովել ընտրությունների օրինական ընթացքը։ Հասկանալի է, որ իրավապահ համակարգը օրենքի դաշտ բերելու համար կարևոր պայման է հանդիսանում Սերժ Սարսգսյանի պաշտոնանկությունը։ Այդ խնդրի շուրջ 7 քաղաքական ուժերի միավորումը, անկասկած, ստանալու է հանրային լայն աջակցություն, որն անհրաժեշտ հակակշիռ կդառնա ընտողներին։ «Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» սկզբունքով, 7 տարբեր քաղաքական ծրագրեր ունեցող ուժերին միավորելու համար, կարելի է համաձայնության գալ ազգային վստահության կառավարությունում բոլոր ուժերի մասնակցության, ընտրական օրենսգրքի բարելավման եւ 2018թ–ին նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցերի շուրջ:
Ձեզանից է հիմա կախված Հայաստանի տեսանելի ապագան, որովհետեւ ձե՛ր ձեռքում է գտնվում ընտրությունների ընթացքը հսկելու, Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նպատակով հանրությանը համախմբելու եւ երկրում ազատ ու արդար ընտրությունների համար պայմաններ ստեղծելու հարցելի լուծումը։
Անդրիաս Ղուկասյան
«Նուբարաշեն» ՔԿՀ
1 մարտի, 2017թ․


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն