Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին դատարանը չկալանավորեց. Նա ազատ արձակվեց
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը քիչ առաջ ազատ արձակվեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրից:
Նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարեց, որ ձերբակալումը ճանաչվել է ապօրինի, կալանքի կիրառումը մերժվել է:
Նշենք, որ առավոտից Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրի դիմաց Մասիսի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով ազատ արձակել իրենց քաղաքապետին ու փոխքաղաքապետին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով, ցուցարարների վրա հարձակվելու համար ձերբակալված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 36-ամյա Սարգիս Սահակյանին, 22-ամյա Գեւորգ Համբարձումյանին, 30-ամյա Գոռ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել:
Եվս երկու անձ կասկածյալ է։
Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին 2-րդ մասերով՝ անկարգությունները կազմակերպելու եւ մասնակցելու համար: Մյուս 4 անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար։
Նշենք, որ ձերբակալվածներից երկուսի՝ Սարգիս Սահակյանի եւ Գեւորգ Համբարձումյանի նկատմամբ նախօրեին խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ նրանցից մեկը՝ 30-ամյա Գոռ Խաչատրյանը կալանավորվել է։
Մասիսի քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանի խափանման միջոցը որոշելու հարցը դատարանը կքննի այսօր ավելի ուշ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին