Ովքե՞ր են կազմել «սեւ ցուցակները»
«Հետհեղափոխական Հայաստան» թեմայով այսօր Մամուլի ազգային ակումբում հրավիրված քննարկման ժամանակ 1990-95թթ․ Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մայիլյանը նկատեց, որ ապրիլյան հեղափոխության ժամանակ մեծ ազդեցություն ունեցավ սփյուռքահայությունը։ Նա հատկապես կարեւորեց կուսակցությունների կայացման հարցը, հիշեցրեց, որ «Ելք»-ը իշխանության եկավ հեղափոխական ալիքի վրա, բայց պետք է ի հայտ գան նոր քաղաքական ուժեր։ ՀՀԿ-ն, նրա կարծիքով, անցած էտապ է, իսկ հին քաղաքական ուժերն էլ պետք է մեծ գործ անեն քաղաքական դաշտ վերադառնալու համար։
Քննարկման ժամանակ ուշագրավ շեշտադրումներ արեց ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնող Վահե Հովհաննիսյանը։
Նրան, ի մասնավորի, հետաքրքրում էր, թե ովքեր են պատասխանատվություն կրում, ում ծրագիրն է ներկայացնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ չկա ստորագրված հուշագիր։
Վահե Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ հեղափոխության արդյունքում տեղի է ունեցել քաղաքական կուսակցությունների դեֆոլտ։ Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթ ընտրություններին, ապա Վահե Հովհաննիսյանի կարծիքով, այդ դեպքում ԱԺ կարող են մուտք գործել միայն «Ծառուկյան» դաշինքն ու «Ելքը»։
Վահե Հովհաննիսյանն ուշադրություն հրավիրեց նաեւ Սերժ Սարգսյանի իշխանավարման շրջանում մի քանի առանցքային հարցերի վրա։ Նա ասաց, որ հեռուստաընկերություններում եղել է «սեւ ցուցակ» եւ առաջարկեց նոր իշխանություններին՝ պարզել, թե ովքեր են կազմել այդ ցուցակը։
Վահե Հովհաննիսյանը հիշեցրեց, որ երբ ինքը 5 տարի եղել է ԱԺ պատգամավոր, իրեն բացի «Կենտրոն» եւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերություններից, ոչ ոք եթեր չի հրավիրել։ Նույնը եղել է նաեւ այլ՝ անցանկալի անձանց դեպքում։ Հետո նա հիշեցրեց, որ պարբերաբար խոսակցություններ են շրջանառվել, թե ընդդիմադիր գործիչներին գաղտնալսել են, մի՞ֆ է, դա, թե՞ իրականություն։ Վահե Հովհաննիսյանն ԱԱԾ նորանշանակ տնօրենին հորդորեց տալ այդ հարցի պատասխանը։
Մանրամասները՝ hraparak.am-ում:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին