Ալեն Սիմոնյանի ավագանու լիազորություններն արդեն իսկ դադարեցված են
«Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի ավագանու մանդատը վաղաժամկետ դադարեցնելու հարցը կքննարկվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջիկա նիստում։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Նիստում կճշտենք կուսակցության հետ, արդյոք կա ընտրական հաջորդ համարի ինքնաբացարկների հետ կապված խնդիր, եւ հարցը կքննարկենք առաջիկա նիստում»,–նշել է նա։
ԿԸՀ նախագահի խոսքով՝ մանդատի դադարեցման գործառույթը թե՛ ԱԺ–ի պարագայում, թե՛ ավագանու պարագայում ԿԸՀ–ի գործառույթը չէ. «ԿԸՀ–ն նայում է, կա արձանագրություն, հերթական հաջորդ թեկնածուն ով է հանդիսանում, կան արդյոք ինքնաբացարկներ, եւ համապատասխան մանդատը տրամադրում է հերթական հաջորդ թեկնածուին»,–ընդգծեց Մուկուչյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է Ալեն Սիմոնյանը հասցնի հրաժարվել պատգամավորական մանդատից եւ պահպանել ավագանու լիազորությունները՝ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու արձանագրությունն արդեն կազմված է, իսկ ԿԸՀ–ն, հիմք ընդունելով այդ փաստաթուղթը, պետք է ընդամենը մանդատ տրամադրի հերթական հաջորդ թեկնածուին։
Նկատառմանը, որ փաստորեն Ալեն Սիմոնյանն արդեն իսկ զրկվա՞ծ է ավագանու լիազորություններից, ԿԸՀ–ի նախագահը հաստատեց. «Այո, իսկ ԿԸՀ–ն պետք է ընդամենը թափուր մնացած մանդատը տրամադրի մյուս թեկնածուին»։
Նշենք , որ այսօր՝ մայիսի 24-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից վաղաժամկետ դադարեցնելու մասին:
Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավորական մանդատ էր ստացել օրեր առաջ՝ փոխարինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դրանից հետո, արդեն մայիսի 22–ին Ալեն Սիմոնյանը դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ իր պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին:
Ըստ մամուլի տեղեկությունների, նա ցանկություն ունի մանդատը վայր դնելով մնալ Երեւանի ավագանու անդամ, ինչը թույլ կտա Տարոն Մարգարյանի հնարավոր հրաժարականի դեպքում՝ առաջադրվել քաղաքապետի թեկնածու:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին