ՊՆ-ում քննարկել հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության հարցերը
Մայիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել մաղթանքի համար եւ նշել, որ Հայաստանը շարունակելու է զարգացնել հարաբերությունները դաշնակիցների հետ եւ զուգահեռաբար ընդլայնելով գործընկերային համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության օրակարգային հարցերին, տարածաշրջանային անվտանգությանը եւ վերահաստատել փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:
Հանդիպումից հետո ՀՀ պաշտպանության նախարարը եւ ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպանը մասնակցել են ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 14-ից 18-ը անցկացված Պաշտպանության կառավարման հարցերով միջգերատեսչական դասընթացի մասնակիցների ավարտական հավաստագրերի հանձնման արարողությանը: Նշված միջոցառումն անցկացվել է հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում` ԱՄՆ-ի պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի փորձագետների կողմից:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին