Ալիեւի պատասխանը չուշացավ
Ալիեւի պատասխանը ղարաբաղյան բանակցությունների ձեւաչափ փոխելու ՀՀ վարչապետի հայտարարությանը. սահմանին ունենք ծանր վիրավոր։
Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ իր բնավորության համաձայն առիթը բաց չի թողնում նեղ անձնական փոքրոգիություն անել՝ այս անգամ Վիգեն Սարգսյանի հանդեպ։
Լ. Տեր-Պետրոսյանը, կարծես թե, շտապում է լրացնել Նիկոլ Փաշինյանին հավատարմության երդում տվողների շարքը՝ հայտնվել Թոխատյանի, Թաթայի եւ այլոց կողքին։
Ղարաբաղի հարցը շատ բարդ թեմա է։ Ոտքի վրա այն քննարկել չի կարելի։ Դուր գալու կամ հաճոյանալու թեմա չէ։ Այդ նպատակի համար ուրիշ առիթներ կարելի է գտնել։
Ի դեպ, հեղափոխական մթնոլորտը չի սիրում պաշտոնականից զատ կարծիք, բայց ըստ հավաստի լուրերի, Փաշինյանի ստեփանակերտյան հայտարարությունը բանակցությունների ձեւաչափի վերաբերյալ, լուրջ անհանգստություն է առաջացրել միջնորդների մոտ, ովքեր ներքին խողովակներով այն փոխանցել են ՀՀ իշխանություններին։
Կան թեմաներ, որոնք զսպվածություն եւ հաշվենկատություն են պահանջում, հակառակ դեպքում զինծառայողի կորուստը դարձյալ համարվելու է օրվա լրահոսի սովորական լուր։
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին