Նիկոլ Փաշինյանը տեղափոխվելու է կառավարական առանձնատուն
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղափոխվելու է բնակվելու կառավարական առանձնատանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում ասել է հենց ինքը։
Նա նշել է, թե դա պահանջում է ՀՀ օրենսդրությունը։
«Մենք տեղափոխվում ենք այդ առանձնատուն մի քանի նկատառումներից ելնելով։ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ վարչապետը պետք է ապրի այդ առանձնատանը։ Եթե այդ առանձնատունը դատարկ է մնում, կարող է սիմվոլիզմ լինել, թե ՀՀ-ում վարչապետ չկա։ Ինչպես ՀՀ վարչապետի երկու նստավայրերում էլ ես աշխատում եմ։ Հետագայում մենք կմտածենք, թե ինչպես փոխենք կամ չփոխենք օրենսդրությունը։ Մտադիր եմ զբաղեցնել նաեւ վարչապետի համար նախատեսված պետական առանձնատունը։ Այս պահին բնակվում են այդ տարածքում Սերժ Սարգսյանը եւ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը»,- ասել է Փաշինյանը։
Նա նշել է, թե առաջիկայում Սերժ Սարգսյանը կտեղափոխվի այլ տեղ, օրենքով սահմանված կարգով կտրամադրվի այլ առանձնատուն։ «Չգիտեմ ինչ ժամկետում, ես մեկամսյա ժամկետ եմ սահմանել, կտեղափոխվի։ Ինչ վերաբերում է Գագիկ Հարությունյանին, օրենսդրությունից կերեւա, թե որքանով է թույլատրելի, որ նա բնակվում է կառավարական առանձնատանը»,- նշել է վարչապետը՝ արձանագրելով, որ օրենքով հստակ սահմանված է, որ վարչապետը պետք է ապրի այնտեղ։
Փաշինյանը, ի դեպ, խոստացել է առաջիկա ուղիղ եթերներից մեկը նվիրել կառավարական առանձնատունը ցուցադրելուն։ «Երեկ առաջին անգամ եղել եմ այնտեղ։ Դուք պիտի իմանաք, թե ինչի համար եք վճարում»,- ասել է նա։


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին