Ես պատրաստ եմ կանգնել ոստիկանի եւ ցուցարարի միջեւ․ Արմեն Սարգսյան
Հայաստանում վերջին իրադարձությունների ընթացքում ես արել եմ որոշ բաներ, որոնք նախագահից սովորաբար չեն սպասում։ Այս մասին հայտնել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բրիտանական The Independent-ի հետ հարցազրույցում։
Նրա խոսքով՝ չնայած նրան, որ ինքը գիտնական է, շատ քիչ բան կարող էր կանխատեսել վերջին իրադարձությունների առումով․ «Մարդիկ մեքենաներ չեն։ Նրանք ավելի բարդ են»,-նշել է Սարգսյանը, որը մեկն է այն գիտնականներից, որ մտածել են աշխարհին հայտնի Տետրիս խաղը։
Խոսելով միջնորդի իր դերի մասին՝ Սարգսյանը նշել է, որ դա բավականին բարդ էր, սակայն անհնար է իր աշխատանքը կատարել գրասենյակում նստած։
Հիշեցնենք, որ Սարգսյանը անսպասելիորեն հայտնվել էր Հանրապետության հրապարակում ցույցերից մեկի ժամանակ, որտեղ զրույց էր ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։
Սարգսյանը շեշտել է, որ Փաշինյանի եւ նրա գործընկերների կալանքը իրադարձությունների այն զարգացումը չէր, որը ինքն կարող էր ողջունել։ Հենց դրանից հետո նա հրավիրել է Սերժ Սարգսյանի եւ պաշտոնատար անձանց հետ հանդիպումը․ «Գաղտնի հանդիպումները մնում են գաղտնի, բայց արդյունքների մասին ինքներս կարող ենք դատել»,-հայտնել է նա։
Ապագա իրադարձությունների մասին խոսելով՝ Սարգսյանը ընդգծում է, որ մտադիր է իր դերը կատարել․ «Մենք բոլորս սովորում ենք, ես պատրաստ եմ կրկին ներգրավվել, եթե ինչ-որ բան այնպես չընթանա։ Ես պատրաստ եմ կանգնել ոստիկանի եւ ցուցարարի միջեւ, եթե հարկ լինի»
Սակայն, Սարգսյանը նաեւ շեշտել է, որ նոր ղեկավարությանը առջեւում շատ խնդիրներ են սպասվում․ «Պարոն Փաշինյանը իրեն դրսեւորել է որպես տաղանդավոր քաղաքական գործչի հանրային կարծիքի սուր զգայնությամբ։ Սակայն, կառավարության ղեկավարումը լրիվ այլ խնդիր է։ Նա պարտավոր կլինի պատասխանններ տալ բոլոր հարցերին, որոնք տվել է։ Եվ մարդիկ պետք է հասկանան, որ ամեն ինչ չէ, որ նախկինում սեւ էր, եւ ամեն ինչ չէ, որ վաղը սպիտակ կլինի »,-եզրափակել է նա։


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին