Մերժելով ամեն ինչ, առաջ շարժվել չենք կարող
«Կամ ես կլինեմ երկրի վարչապետ, կամ երկիրն ընդհանրապես վարչապետ չի ունենա»: Այս մտքի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է: Ոմանք կարող են ասել, թե հանրահավաքային մթնոլորտը թույլ է տալիս նաեւ այսպես արտահայտվել, բայց....
Այս կոչն որքանո՞վ է բնորոշ երկիրը դեպի ժողովրդավարություն տանող առաջնորդին: Ո՞ր ժողովրդավարական երկրում են փողոցում վարչապետ ընտրում: Սա դեռ մի կողմ: Բայց ինչպես կարող է մարդը իրեն թույլ տա նման հայտարարություն անել: Գուցե կարող էր այլ ձեւակերպում գտնել, թե չէ այսպես տվեց եւ անցավ Լյուդովիկոս 14-րդին՝ ինձնից հետո թեկուզ ջրեհեղեղ: Երկրի առաջին աթոռին հավակնողը անգամ հանրահավաքային ելույթում պետք է շատ ոշադիր լինի:
Նիկոլ Փաշինյանն իրեն արդեն վարչապետ է զգում, մտածում է, եթե հանրապետության հրապարակում իր անունն են վանկարկել, ուրեմն Հայաստանի Հանրապետության վարչապետը ինքը պետք է լինի: Շատ լավ, թող ինքը լինի, բայց միայն խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո:
Եթե Նիկոլն իրոք վստահ է, որ իրեն սիրում են, վստահում, ապա ընտրություններից չպետք է վախենա:
Չենք ուզում հավատալ, որ Նիկոլը թքած ունի երկրի կայունության եւ անվտանգության վրա: Ուզում ենք հավատալ, որ նրա կողքի պատեհապաշտների ձայնը մի օր նա չի լսի, կսթափվի եւ կանի բացառապես երկրի անվտանգությունից բխող քայլեր:
Լինենք անկեղծ, եթե Նիկոլը շարունակի համառել, եթե շարունակի առաջ շարժվել «բալեշչիկների» գոռոցներով, ապա կկորցնի նաեւ վերջին օրերին քաղաքացիական հասարակության ակնհայտ որակներ դրսեւորած երիտասարդների վստահությունը:
Նիկոլ Փաշինյանը դեռ ժամանակ ունի հասկանալու, որ նա արդեն իսկ հսկայական ներդրում ունի երկրի զարգացման գործում, բայց եթե անցնի կարմիր գիծը, եթե շարունակի ցանկացած խելամիտ եւ փոխզիջումային առաջարկ, ապա կտուժի ոչ միայն երկիրը, այլ առաջին հերթին հենց ինքը:
Արսեն Հակոբյան
Top-News.am

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...