Ըստ ՀՅԴ-ի, «Հայաստանի զարգացման նոր փուլ սկզբնավորելու նախադրյալներ» կան
ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է․ «ՀՀ Վարչապետ Սերժ Սարգսյանի ժամանակին տրված հրաժարականը, ձերբակալված երեք պատգամավորների ազատ արձակումը Հայաստանի զարգացման նոր փուլ սկզբնավորելու նախադրյալներ են ստեղծում։ Այդ փուլի ճիշտ մեկնարկի համար անհրաժեշտ է երկխոսությամբ, համախոհությամբ ձևավորել այնպիսի քաղաքական օրակարգ, որը կընդգրկի երկրում անհրաժեշտ արագ բարեփոխումների ժամանակացույցն ու ճանապարհային քարտեզը։
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շարունակելու իր ջանքերը այդ երկխոսության ու համախոհության ձևավորման համար։ Սկսված գործընթացի հաջողության հիմնական գրավականը մեր քաղաքացիների, հատկապես երիտասարդ սերնդի ակտիվությունն է։ Շատ կարևոր է ապահովել հաջորդ հանգրվանի հաջողությունը։ Պետք է շարունակել ժողովրդային շարժման բացառապես խաղաղ բնույթը, զուգահեռաբար հաշվի առնելով երկրում բնականոն կյանքի հաստատման անհրաժեշտությունը։
Ժողովրդային շարժումը պետք է շարունակի թույլ չտալ որևէ արտաքին միջամտություն մեր ներքին կյանքին և պայմաններ ապահովի առկա խնդիրները քաղաքական դաշտում լուծելու համար։ Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակի օրվա նախօրեին համաժողովրդային այս ձեռքբերումը անհրաժեշտ է վերածել համազգային համախոհության, մեր Հայրենիքի թռիչքային զարգացման նոր ու հուժկու ազդակի»։

















































Արամ Աբրահամյան. Արագ ընտրեք Նիկոլ Փաշինյանին վարչապետ
ՀՀԿ-ականների տարօրինակ հարցերը եւ հասարակության արձագանքը
Նիկոլ փաշինյանի հանդիպումը ՀՀԿ խմբակցության հետ (Տեսանյութ)
Սա Մայդան չէ. NTV-ի անդրադարձը հայաստանյան իրադարձություններին (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը ՌԴ պատվիրակության հետ քննարկել է ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի հարցերը
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...