Կեմերովոյում հրդեհի զոհերի թիվը հասել է 64-ի. տուժածների մեջ հայեր կան
Ռուսաստանի Կեմերովո քաղաքի առևտրային կենտրոններից մեկում կիրակի օրը բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 64-ի, այս մասին հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները։
Ըստ վերջին տվյալների, 48 մարդ տուժել է, որոնցից 12-ը գտնվում է հիվանդանոցներում՝ նրանցից երկուսի, այդ թվում՝ մեկ երեխայի վիճակը ծանր է։
Առայժմ պաշտոնապես հայտնի չէ հրդեհի պատճառը։ Ռուսաստանյան լրատվամիջոցներում շրջանառվող վարկածներից մեկը էլեկտրական լարերի անսարքությունն է։
Ականատեսների վկայությամբ հրդեհի ազդանշանը չի հնչել, առևտրային կենտրոնի աշխատակիցներն իրենք են մարդկանց տեղեկացրել հրդեհի մասին։
Հայտնի է դարձել, որ տուժածների մեջ հայեր կան: Առայժմ առավել մանրամասն տեղեկությունները ճշտվում են:


















































Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է «Օխոտնիկ» նորագույն անօդաչուի առաջին թռիչքը (տեսանյութ)
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին