Կարմիր խավիարը ստացել է Թրամփովկա անվանումը
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները մեծ հետաքրքրություն են ներկայացնում «Թրամփովկա» անվանումը ստացած կարմիր խավիարի նկատմամբ։ Խաբարովսկի երկրամասի նահանգապետ Դմիտրի Դեմեշինի խոսքով՝ ապրանքը վաճառվում է դեսպանատան հարևանությամբ գտնվող «Արտադրված է Խաբարովսկի երկրամասում» խանութների ցանցում։
Դեմեշինը նշել է, որ այս տարի սաղմոնազգի ձկների որսը նվազել է, ուստի խավիարը սովորականից քիչ կլինի։ Նրա խոսքով՝ «Թրամփովկան» արագ սպառվում է, քանի որ ամերիկյան դեսպանատան աշխատակիցները հաճախ են այցելում խանութ։
Ապրանքը հայտնվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Դոնալդ Թրամփին Խաբարովսկից կարմիր խավիարի արկղ է նվիրել։ Դրանից հետո ապրանքի նկատմամբ հետաքրքրությունն աճել է, և այն ստացել է «Թրամփովկա» անվանումը։
radar armenia


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով