Սև ծովի ջրատարածքում նավթի բաց այրում է տեղի ունենում
Սև ծովում՝ Սոչիի ափերի մոտ, հեռակառավարվող նավակներով հարձակման է ենթարկվել Լիբերիայի դրոշով նավարկող Աֆրամաքս Ռիո նավթատար լցանավը։ Այս մասին հաղորդել է ՌԴ տրանսպորտի նախարարությունն՝ ամփոփելով գրոհի հետևանքների վերացման շուրջ շտաբի նիստի արդյունքները։ «23 հոգուց բաղկացած անձնակազմը (բոլորն էլ՝ Հնդկաստանի քաղաքացիներ) փրկվել է. նախնական տվյալներով՝ տուժածներ չկան», - հայտնել է Տրանսպորտի նախարարությունը։
«Ներկայում Սև ծովի ջրատարածքում նավթի բաց այրում է տեղի ունենում։ Հրդեհաշիջման աշխատանքները կարելի է սկսել հրդեհի ինտենսիվության նվազումից հետո, երբ հնարավոր կդառնա փրկարարական նավերի մոտենալը լցանավին։ Հետևանքները վերացնելու համար առկա ուժերն ու միջոցները բավարար են», - հավելել են նախարարությունում։
Սոչիի քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը հայտնել է, որ մշտապես վերահսկվում է օդի և ջրի որակը։ Նրա խոսքով՝ քաղաքային օպերատիվ շտաբը որոշում է կայացրել ժամանակավորապես սահմանափակել ծովափնյա զբոսավայրերի և լողափերի տարածքների հասանելիությունը։ «Խնդրում եմ Սոչիի բնակիչներին և հյուրերին վտանգի չենթարկել իրենց և սպասել դրանց բացման վերաբերյալ պաշտոնական որոշմանը», - գրել է Պրոշունինը Max-ում։ «Մենք համակարգում ենք բոլոր ծառայությունների գործողությունները, գնահատում իրավիճակը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկում հրդեհի վերացման համար», - հավելել է նա։


















































Ջուր չի լինի. հասցեներ
Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Աշոտ Մովսիսյանն այսօր պայքարի դուրս կգա Եվրոպայի Մ23 առաջնությունում
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույ...
Հայաստանում մեկնարկում է նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման գործ...
Մակրոնը հայտնել է Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ աննախադեպ բռնությունների մասին. ավելի քան 20...
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության ընդլայնումը