Հայտարարվել է 4-րդ մակարդակի տագնապ․ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել Ռուսաստանի Իրկուտսկի մարզում ժանտախտի մասին հաղորդագրությունների վերաբերյալ: ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանի տարածքը, քանի որ կառավարությունը սահմանափակ հնարավորություններ ունի օգնություն ցուցաբերելու համար։
Դեսպանատունը շեշտել է, որ տեղյակ է Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի կասկածելի դեպքի վերաբերյալ լրատվամիջոցների հաղորդագրությունների մասին, որը հանգեցրել է մահվան:
Գործակալությունը նաև տեղյակ է Իրկուտսկում տեղի ունեցած միջադեպի հետ կապված կարանտինային միջոցառումների և հիվանդանոցների փակման մասին:
«Մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին։ ԱՄՆ կառավարությունը սահմանափակ կարողություններ ունի օգնություն ցուցաբերելու Ռուսաստանում, մասնավորապես Մոսկվայից դուրս գտնվող ԱՄՆ քաղաքացիներին։ ԱՄՆ կառավարության աշխատակիցները կարող են լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել որոշակի տարածաշրջաններ անձնական և պաշտոնական ուղևորությունների հարցում՝ առողջության և անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով», - նշվում է հրապարակման մեջ։
Դեսպանատունը նաև ընդգծում է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը 4-րդ մակարդակի տագնապ է հայտարարել՝ ամերիկացիներին խորհուրդ տալով ձեռնպահ մնալ Ռուսաստան ճանապարհորդելուց, բայց նաև կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ռուսաստանի Դաշնությունը։


















































Ջուր չի լինի. հասցեներ
Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Աշոտ Մովսիսյանն այսօր պայքարի դուրս կգա Եվրոպայի Մ23 առաջնությունում
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույ...
Հայաստանում մեկնարկում է նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման գործ...
Մակրոնը հայտնել է Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ աննախադեպ բռնությունների մասին. ավելի քան 20...
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության ընդլայնումը