Փաշինյանի Ռուսաստան կատարելիք այցի վերաբերյալ պայմանավորվածություններ դեռևս ձեռք չեն բերվել. Ուշակով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայումս չի պլանավորում այցելել Ռուսաստան. այդ հարցի վերաբերյալ դիվանագիտական շփումներ չկան, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Տեղեկատվություն կար, և բոլորը գիտեն, որ Փաշինյանը պլանավորում է Մոսկվա կամ այլ քաղաք կատարել մեր նախագահի հետ հանդիպելու համար, սակայն դեռևս որևէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել», - եզրափակել է Կրեմլի խոսնակը։
Ուշակովը նաև անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հնարավոր հանդիպմանը։ Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ նման հանդիպում չի կայանա Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովում, չբացառելով քաղաքական գործիչների միջև կարճատև շփումների հավանականությունը։


















































Ջուր չի լինի. հասցեներ
Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Աշոտ Մովսիսյանն այսօր պայքարի դուրս կգա Եվրոպայի Մ23 առաջնությունում
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույ...
Հայաստանում մեկնարկում է նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման գործ...
Մակրոնը հայտնել է Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ աննախադեպ բռնությունների մասին. ավելի քան 20...
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության ընդլայնումը