Հայկական երկաթուղիները մեծ մասով զիջում են հարեւան երկրների տարանցիկ միջանցքներին. Կալուգին
Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների հիմնական գործոնները աշխարհագրությունը եւ տնտեսությունն են, «ՌԻԱ-Նովոստիին» տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Այսօր տարածաշրջանի տրանսպորտային համակարգը, ընդհանուր առմամբ, արդեն ձեւավորվել է։ Այն ձեւավորում են առկա եւ ապագայում հնարավոր բեռնահոսքերի հիմնական ուղղությունները»,- ասել է նա։
Ըստ Կալուգինի՝ լոգիստիկ ոլորտում Հայաստանի մրցակիցներն են Վրաստանը եւ Ադրբեջանը՝ Թուրքիայի հետ միասին։ «Ընդ որում՝ հարեւանները զգալիորեն առաջ են անցել իրենց երկաթուղիների միջազգային տարանցիկ հատվածների կառուցման գործում։ Այս տարի վերակառուցումից հետո արդեն գործարկվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գիծը, որի թողունակությունը տարեկան 5 միլիոն տոննա բեռ է»,- ասել է նա։
Կալուգինը նշել է, որ Ադրբեջանն ակտիվորեն զարգացնում է երկաթուղային հաղորդակցությունները Նախիջեւանում, «որը նախատեսվում է վերածել երեք ուղղությունների հանգույցի՝ դեպի Ադրբեջանի հիմնական տարածք՝ Հայաստանի Սյունիքի մարզով, դեպի Թուրքիա՝ Սադարակ-Դիլուջու գծով (դրա շինարարությունն արդեն ընթանում է, եւ այն զգալիորեն ավելի կարճ կլինի, քան հայկական ցանցով դեպի Կարս դուրս գալու ճանապարհը) եւ դեպի Իրան՝ Ջուղայում միացմամբ»։
Կալուգինը նշել է, որ, հաշվի առնելով աշխարհագրական գործոնները, ինչպես նաեւ մրցակցող երթուղիների մեծ մասի պատրաստվածության ավելի բարձր աստիճանը՝ հայկական երկաթուղիները պարամետրերի մեծ մասով զիջում են հարեւան երկրների տարանցիկ միջանցքներին։


















































Ջուր չի լինի. հասցեներ
Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Աշոտ Մովսիսյանն այսօր պայքարի դուրս կգա Եվրոպայի Մ23 առաջնությունում
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույ...
Հայաստանում մեկնարկում է նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման գործ...
Մակրոնը հայտնել է Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ աննախադեպ բռնությունների մասին. ավելի քան 20...
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության ընդլայնումը