ՆԳՆ ոստիկանության գվարդիայի պատվիրակությունը Փարիզում էր
ԵՄ ԹԱՅԵՔՍ առաքելության շրջանակում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետության Փարիզում էր։
Այցի նպատակն էր ծանոթանալ ճգնաժամային կառավարման և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ Ֆրանսիայի ոստիկանության և Ազգային ժանդարմերիայի գործունեությանը, կիրառվող մեխանիզմներին և հատուկ ստորաբաժանումների աշխատանքային փորձին։
Պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Ֆրանսիայի Ազգային ժանդարմերիայի գլխավոր վարչությունում և Ազգային ոստիկանության Հանրապետական անվտանգության վաշտերի կենտրոնական տնօրինությունում (CRS)։
Ազգային ժանդարմերիայի շարժական հատուկ ստորաբաժանումում հայկական կողմին ներկայացվել են ստորաբաժանման գործունեությունը, տեխնիկական միջոցներն ու սպառազինությունը, ինչպես նաև դրանց կիրառման առանձնահատկությունները։
Պատվիրակությունը հանդիպել է նաև Ազգային ոստիկանության Հանրապետական անվտանգության վաշտերի կենտրոնական տնօրեն Ժան-Սիրիլ Ռեյմոնի հետ։
CRS-ի կենտրոնական տնօրինությունում պատվիրակությանը ներկայացվել են հանրային միջոցառումների և հավաքների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, ինչպես նաև զանգվածային անկարգությունների կանխման նպատակով հատուկ ստորաբաժանումների մարտավարությունը։
Ներկայացվել են նաև ծառայողների հանդերձանքը, անհատական պաշտպանության և այլ հատուկ միջոցները։
Հայկ Բաբայանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի գործընկերոջը՝ Ֆրանսիայի Ազգային ոստիկանության Հանրապետական անվտանգության վաշտերի ծառայողներին Հայաստան գործուղելու և ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողների համար վերապատրաստման դասընթացներ անցկացնելու համար։
Հանդիպման ընթացքում կարևորվել են համագործակցության շարունակականությունն ու փորձի փոխանակումը, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության ուղղությունների վերաբերյալ։


















































Ջուր չի լինի. հասցեներ
Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույ...
Հայաստանում մեկնարկում է նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման գործ...
Աշոտ Մովսիսյանն այսօր պայքարի դուրս կգա Եվրոպայի Մ23 առաջնությունում
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Արգենտինացի դարպասապահին խաղադաշտից հեռացրել են պատգարակով
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ ԿԳՄՍ նախարարության Երևանի թիվ...