Երևանի պատմությանն ու մշակույթին նվիրված միջոցառում (տեսանյութ)
Հոկտեմբերի 1-ին՝ Երևանի օրվան ընդառաջ, «Կերոն» հիմանդրամի «Վերնատանը» տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների համար ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության կողմից կազմակերպված մշակութային դիվանագիտության թեմատիկայով հերթական միջոցառումը։ Այդ մասին հայտնում են նախարարությունից:
Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳՄԱ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը՝ կարևորելով նման ձևաչափով հանդիպումների պարբերական անցկացումը՝ որպես մշակութային երկխոսության խթանման և փոխճանաչողության խորացման կարևոր բաղադրիչ։ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարը նշել է, որ այս անգամ հանդիպումը նվիրված է Երևանին՝ նրա պատմությանը, մշակութային ժառանգությանն ու ինքնատիպ ավանդույթներին։
Միջոցառման շրջանակներում հյուրերին են ներկայացվել «Վերնատան» պատմությունը և մշակութային նշանակությունը, ինչպես նաև Երևանի պատմամշակութային դիմագիծը ձևավորած ավանդույթները։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում հավատարմագրված ինչպես երկկողմ դեսպանությունների, այնպես էլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Ծանոթագրություն. «Վերնատանը» կայացած միջոցառումը ՀՀ ԱԳՄԱ նախարարության կողմից հանրային դիվանագիտության՝ ընթացիկ տարում կազմակերպված երրորդ միջոցառումն էր: Այս տարվա նախորդ միջոցառումները կազամակերպվել են Մատենադարան Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում և Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում:


















































Պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
Շնորհակալություն ձեր ամենօրյա նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար
Ո՞վ է այսօր հեղինակություն դասարանում․ ուսուցչի օրվա մյուս կողմը
Հայաստանը կրկին դարձավ շախմատային էպիկենտրոն
Պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, կան ձերբակալվածներ
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 2026 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը Հորդանանում 2 ընկերական հանդիպում կանցկացնի
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների