Երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում
Պարսից ծոցի գործերով զբաղվող վարչությունը, որն Իրանի կողմից ստեղծվել է Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերահսկելու համար, հաղորդել է, որ վերջին օրերին նեղուցում գրոհի է ենթարկվել մի քանի նավ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Հայտարարության համաձայն՝ վնասվել է մասնավորապես, երեք նավ, որոնք պատկանում են ԱՄԷ-ին կամ վարձակալված են նրա կողմից:
«Հետաքննությունը ցույց է տվել, որ AL RUWAIS, SINBAD և MERSIN PROSPERITY լցանավերը վերջին երկու ամսվա ընթացքում մի քանի անգամ փորձել են անցնել Հորմուզի նեղուցով», - նշում է վարչությունը։
Գերատեսչությունում ընդգծել են, որ այդ երեք լցանավի անվանումները ներառված են նաև այն նավերի վերջերս թարմացված ցուցակում, որոնք նեղուցում չեն պահպանել նավագնացության կանոնները։
Ցուցակում ընդգրկված նավերի համար կսահմանափակվեն հետագայում նեղուցով անցնելու հնարավորությունները, նաև նրանց նկատմամբ կկիրառվեն տուգանքներ, կալանում կամ առգրավում։


















































Պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
Շնորհակալություն ձեր ամենօրյա նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար
Ո՞վ է այսօր հեղինակություն դասարանում․ ուսուցչի օրվա մյուս կողմը
Հայաստանը կրկին դարձավ շախմատային էպիկենտրոն
Պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, կան ձերբակալվածներ
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 2026 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը Հորդանանում 2 ընկերական հանդիպում կանցկացնի
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների