«Սև և սպիտակի լույսը» հետահայաց ցուցահանդեսն այս օրերին ներկայացվում է Արդի արվեստի կենտրոնում
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրել է․
Օրեր առաջ հանդիպել եմ ֆրանսահայ վարպետ լուսանկարչական տպագրիչ Թորոս Ալաջաջյանի հետ, որի «Սև և սպիտակի լույսը» հետահայաց ցուցահանդեսն այս օրերին ներկայացվում է «Արդի արվեստի կենտրոնում»։
Թորոս Ալաջաջյանը տարիներ շարունակ աշխատում է դասական անալոգային լուսանկարչական տպագրության ոլորտում՝ պահպանելով մի մասնագիտություն, որն այսօր արդեն հազվադեպ է հանդիպում։ Ուրախալի է տեսնել մեր հայրենակիցներին, որոնք իրենց գործով նման մակարդակ ու ճանաչում են ձեռք բերել։
Պայմանավորվել ենք նաև, որ պարոն Ալաջաջյանն Երևանում վարպետության դասեր կանցկացնի՝ իր փորձն ու գիտելիքը փոխանցելով լուսանկարչությամբ հետաքրքրվող երիտասարդներին։
Ցուցահանդեսում ներկայացված են 13 երկրից 55 լուսանկարչի 114 աշխատանքներ՝ Անրի Կարտիե-Բրեսոնի, Սեբաստիան Սալգադոյի, Ռենե Բյուրիի, Դեյվիդ Լինչի և այլ հեղինակների գործերը։
Եթե սիրում եք լուսանկարչություն, խորհուրդ եմ տալիս այցելել։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 14-ը։


















































Պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
Շնորհակալություն ձեր ամենօրյա նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար
Ո՞վ է այսօր հեղինակություն դասարանում․ ուսուցչի օրվա մյուս կողմը
Հայաստանը կրկին դարձավ շախմատային էպիկենտրոն
Պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, կան ձերբակալվածներ
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 2026 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը Հորդանանում 2 ընկերական հանդիպում կանցկացնի
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների