Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ Այրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնում Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին Նոյեմբերից կմեկնարկեն գյուղմթերքի՝ դեպի ԱՄԷ կանոնավոր չարթերային բեռնափոխադրումները Թրամփը ուսումնասիրում է Իրանի դեմ ռազմական գործողության նոր ծրագիրը Կեղծ օգտատերերի մասնակցությամբ 3,2 մլրդ դրամի 80 գնման ընթացակարգ, չկնքված պայմանագրեր Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին Նեյմարը ամբողջությամբ փոխեց խաղի ընթացքը Ջուր չի լինի. հասցեներ Հերթական հանդիպում ուսուցիչների հետ ԵՄ-ն կշարունակի աջակցել Կիևին այնքան, մինչև հաստատվի արդար և կայուն խաղաղություն

Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներԱյրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնումՃիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասինՆոյեմբերից կմեկնարկեն գյուղմթերքի՝ դեպի ԱՄԷ կանոնավոր չարթերային բեռնափոխադրումներըԹրամփը ուսումնասիրում է Իրանի դեմ ռազմական գործողության նոր ծրագիրըԿեղծ օգտատերերի մասնակցությամբ 3,2 մլրդ դրամի 80 գնման ընթացակարգ, չկնքված պայմանագրերՀայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետԵրբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասինՆեյմարը ամբողջությամբ փոխեց խաղի ընթացքըՋուր չի լինի. հասցեներՀերթական հանդիպում ուսուցիչների հետԵՄ-ն կշարունակի աջակցել Կիևին այնքան, մինչև հաստատվի արդար և կայուն խաղաղությունԱՄՆ-ն մինչև միջանկյալ ընտրությունները չի վերսկսի հարվածներն ԻրանինԱնվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամԱԱԾ-ից հերքել են Մեղրիում ադրբեջանցիների՝ սահմանը հատելու լուրերըՏոնի Կրոսը մտադիր է վերադառնալ մեծ ֆուտբոլՈւկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններինՆախարար Դավիթ Թադևոսյանը նոր սերնդի imID հավելվածում ակտիվացրել է իր թվային ինքնությունըեկեղեցու հարցն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը կգլխավորի Արման ԵղոյանըՕրենքով գող Արման Ջանինյանին սպառնում է ցմահ ազատազրկումԱռանձին շրջաններում անձրեւ ու ամպրոպԽաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Նավանեթհեմ «Նավի» Փիլեյին՝ ՀԱՀ- իցԿլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես հեռանալ քաղաքիցՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցումԽոսրովի անտառ արգելոցի ֆոտոթակարդը ֆիքսել է գորշ արջերի ընտանիքի (տեսանյութ)Դիլիջան համայնքի նախկին՝ թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցըԷրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ավանդույթ (ֆոտոշարք)Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն (տեսանյութ)Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին (տեսանյութ)Դատախազը Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնել է դատարանԴասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային (տեսանյութ)ՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվելՎարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՌամոն Վեգան հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասինԿառավարության որոշումը միտված է դպրոցաշինության ծրագրերի շարունակականության ապահովմանը Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնումԵղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն. ՀՖՖ-ն հերքում է տարածվող լուրերըԵրկրորդ սերնդի մոլորակՕրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման նոր չափանիշներ և կարգավորումներՈւսումնական հաստատությունների անելիքներին զուգահեռ շատ կարևոր է նաև գրադարանների դերըՈւկրաինան հարվածել է Ռյազանում Յանդեքսի տվյալների կենտրոնինFirebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. ՇևցովԷնն Քարսոնը՝ գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրԹուրքմենբաշիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը (տեսանյութ)Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունըԹուրքմենստանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Սերդար Բերդիմուհամեդովի հանդիպումըԼա լիգայի ղեկավարությունը խիստ վերահսկողություն և ստուգումներ է իրականացնումԳութանասար հրաբխի Սև պատ կոչվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Արցախ

Ղարաբաղից տեղահանվածների 40+10 հազար դրամի աջակցությունը կշարունակվի ևս մեկ տարի

 
Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրամադրվող ամսական 40 հազար դրամի և կոմունալ ծախսերի համար նախատեսված 10 հազար դրամի աջակցությունը, նախնական ծրագրով, կշարունակվի ևս մեկ տարի։ Խոցելի խմբերին հատկացվող 30 հազար դրամի աջակցությունն էլ 2026 թվականի դեկտեմբերից հետո կշարունակվի ևս երեք ամիս, ապա կվերափոխվի։

Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցին։

Պատգամավորը հետաքրքրվել է, թե արդյոք Կառավարությունը մտադիր է շարունակել Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության՝ տարեվերջին ավարտվող ծրագրերը։

«30 հազար դրամի աջակցությունը, որը տրվում է Ղարաբաղից տեղահանված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց, դեկտեմբերից հետո կշարունակվի ևս երեք ամիս, հետո կձևափոխվի։ Երբ ասում ենք՝ կշարունակվի կամ չի շարունակվի, խոսքն այն մասին է, որ նրանք արդեն՝ որպես Հայաստանի լիարժեք բնակիչներ, կօգտվեն այն սոցիալական ծրագրերից, որոնցից օգտվում են Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները»,- պատասխանել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ փախստականի կարգավիճակից բխող հատուկ ծրագրերը չեն կարող անժամկետ գործել, և որոշակի փուլում տեղահանված անձինք պետք է անցում կատարեն ՀՀ քաղաքացիների համար նախատեսված ընդհանուր սոցիալական ծրագրերին։

«Ինչ-որ ժամանակ ծրագիրը պետք է գործի՝ փախստականի կարգավիճակից բխելով, իսկ մի պահի մարդիկ պետք է լիարժեք օգտվեն այն սոցիալական ծրագրերից, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Իսկ 40 հազար դրամ՝ գումարած 10 հազար դրամ աջակցությունը, նախնական ծրագրով, կշարունակվի ևս մեկ տարի։ Սա է այս պահի մեր պլանը»,- նշել է նա։

Փաշինյանի խոսքով՝ այդ ընթացքում Կառավարությունը պետք է հնարավորինս արդյունավետ դարձնի քաղաքացիության ընդունման և բնակարանային ապահովման ծրագրերը։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի քաղաքացիության ընդունման և բնակարանային ապահովման մեր ծրագրերը հնարավորինս արդյունավետ լինեն, որպեսզի մարդիկ անցում կատարեն Հայաստանի Հանրապետությունում գործող սոցիալական ծրագրերի շահառուի կարգավիճակին, եթե համապատասխանում են այդ կարգավիճակին։ Ղարաբաղից տեղահանվածների դեպքում այդ ծրագրերը կգործեն այնպես, ինչպես գործում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար»,- ասել է վարչապետը։

Նազելի Բաղդասարյանն արձագանքել է, որ կարևոր էր հատկապես ձմռան ընթացքում աջակցության ծրագրերը չընդհատելը։ Նա նաև բարձրացրել է մեկից երեք անդամ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման հարցը՝ նշելով, որ, օրինակ, մեկ անձին տրամադրվող 4 միլիոն դրամով դժվար է բնակարան ձեռք բերել։

Փաշինյանը հայտնել է, որ միայնակ անձանց համար գործում է ոչ թե բնակարան ձեռք բերելու, այլ երկարաժամկետ վարձակալության աջակցության ծրագիր։

«Դուք ինքներդ արդեն նշեցիք ռիսկերը։ Երբեմն լավ մտադրություններով մենք վատ արդյունքների ենք հասնում։ Ամեն դեպքում, ծրագիրը դինամիկ է։ Նախորդ քննարկումների ընթացքում Ղարաբաղից մեր քույրերի և եղբայրների ներկայացուցիչների ներկայացրած որոշ ծանրակշիռ փաստարկներ հաշվի առնելով՝ փոփոխություններ արեցինք»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ եթե ծրագրի իրականացման ընթացքում կառավարությունը տեսնի հասցեական խնդիրները լուծող հիմնավորված և արդյունավետ մոտեցումներ, հետագա փոփոխությունները չեն բացառվում։

«Ընթացքում, եթե տեսնենք, որ կան արդարացված և արդյունավետ մոտեցումներ, որոնք կարող են լուծել հասցեական խնդիրները, փոփոխությունները չենք բացառում։ Բայց այս պահին մեր բանաձևերն այն են, որոնք հրապարակեցի»,- եզրափակել է Փաշինյանը։