Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՏաԹևեր ճոպանուղին կառաջադրվի World Travel Awards միջազգային հեղինակավոր մրցանակի Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը Կրթական «Սերունդ» ծրագիրը կիրականացվի նաեւ Հայաստանի 7 մարզերի հանրակրթական ևս 10 դպրոցներում Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը Թուրքիայում սուր քննադատության են ենթարկել Ադրբեջանի իշխանություններին Խոսրովի անտառ արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի (տեսանյութ) Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի սարքավորումներ և արտադրական տարածք Գևորգ Պապոյանը այցելել է նավթամթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերություններ Կանանց Հայաստանի ազգային հավաքականը գրավեց առաջին հորիզոնականը. ՀՖՖ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ուղղությամբ տարվող աշխատանքները Լատվիան չի կարող ամբողջությամբ արգելել ռուսական հացահատիկի տարանցումը Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կներդրվեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր. ՊԵԿ

ՏաԹևեր ճոպանուղին կառաջադրվի World Travel Awards միջազգային հեղինակավոր մրցանակիՎերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքըԿրթական «Սերունդ» ծրագիրը կիրականացվի նաեւ Հայաստանի 7 մարզերի հանրակրթական ևս 10 դպրոցներումՀայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո ԿասիսըԹուրքիայում սուր քննադատության են ենթարկել Ադրբեջանի իշխանություններինԽոսրովի անտառ արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի (տեսանյութ)Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի սարքավորումներ և արտադրական տարածք Գևորգ Պապոյանը այցելել է նավթամթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերություններԿանանց Հայաստանի ազգային հավաքականը գրավեց առաջին հորիզոնականը. ՀՖՖԱրարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ուղղությամբ տարվող աշխատանքներըԼատվիան չի կարող ամբողջությամբ արգելել ռուսական հացահատիկի տարանցումըՆոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կներդրվեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր. ՊԵԿCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներԱդրբեջանում կիբերհարձակում է իրականացվել պետական տեղեկատվական ենթակառուցվածքի դեմՀանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են (տեսանյութ)Ուկրաինայի հարվածների թիրախում են եղել Սբերբանկի տվյալների կենտրոնըՄՔԾ պարզաբանումը՝ անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալSpaceX-ը սահմանափակել է Ուկրաինայում Starlink տերմինալների աշխատանքըՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի մանրամասն նախագծի պատրաստման գործընթացը մեկնարկելու ուղղությամբԵրևանում կանցկացվի Երևան Մարաթոն վազքի միջազգային մրցույթը․ հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիCOP17–ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են (տեսանյութ)Պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածքՌուսաստանը թիվ մեկ սպառնալիքն է. MI-5-ի ղեկավարՄիլանյան ակումբը սեփական հարկի տակ պարտվեց 3:4 հաշվովՊլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15-16-ինԱշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին մեդալներըԲարսելոնան կամային հաղթանակ տարավ Գալաթասարայի նկատմամբ «Կիսապատրա՞ստ, թե՞ քայլ առ քայլ մոտեցում. վերանայելով ԵՄ ընդլայնումը» խորագրով պանելային քննարկումՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՀայ եւ թուրք գործարարները զգուշավորությամբ են զննում «գետինը» հարաբերությունների կարգավորման եւ սահմանի հնարավոր բացումից առաջՀՀ հավատարմագրված փորձագիտական կազմակերպությունների կողմից ՊԵԿ ներկայացված երկակի կամ ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկըԱնկլավներ եւ էքսկլավներ չպետք է լինեն. Փաշինյանն առաջարկում է տարածքների փոխանակում (տեսանյութ)Իրավապահները խուզարկել են Թրամփի քննադատող կոնգրեսականի տունը«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում Առանց տեղումների եղանակՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հոկտեմբերի 15-16-ը կայցելի ՀայաստանՄիրզոյանը Վարշավայում ներկայացրել է Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ Հայաստանի մոտեցումներըԱռաջին գալա երեկոն միավորել էր Թումոյի համայնքինՀռոմի պապի վիրահատությունը բարեհաջող է ավարտվելՀունաստանում ԱՄՆ դեսպանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է անձնական նպատակներովՌուսաստանը հարվածել է ԿիեւինՆպատակ կա ընդլայնել ՀՀ-ԱՄՆ տնտեսական գործընկերությունըԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնություն․ Հայաստանն այսօր 4 մասնակից ունիԱղվան Վարդանյանից պահանջվում է հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, նաև 235 մլն դրամԸմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը քառորդ եզրափակչում էԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՊետք է պատրաստ լինենք այն մթնոլորտին, որը մեզ սպասվում է առաջիկա խաղումԴմիտրի Պեսկովը հայտնել է, որ էներգետիկ հրադադարի վերաբերյալ շփումները շարունակվում ենՆոր նշանակում Քննչական կոմիտեումԵՄ-ն ամփոփել է Հայաստանում արդարադատության բարեփոխումներին աջակցող ծրագրի երկրորդ փուլը
Հայաստան

Հերթագրումից մինչև նախագրանցում, հին նմուշից մինչև նոր սերնդի փաստաթղթեր․ ի՞նչ է փոխվում անձնագրային համակարգում

Նոյեմբերի 1-ից Հայաստանում տպագրվելու են կենսաչափական նույնականացման քարտեր ու անձնագրեր։ Դրանք ստանալու համար քաղաքացին ոչ թե պարզապես հերթագրվելու, այլ նախագրանցվելու է։ Այդ ընթացքում համակարգը ստուգելու է անձի տվյալների համապատասխանությունը բնակչության պետական ռեգիստրի տվյալներին։ Հին նմուշի նույնականացման քարտ կամ անձնագիր ստանալ ցանկացողներին Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հորդորում են սպասարկվել կենդանի հերթով ու ձեռք բերել նախընտրած փաստաթուղթը։

Կեղծելու հավանականությունը՝ զրո, սիրողական պայմաններում կրկնօրինակելու փորձը՝ անհավանական․ նոյեմբերի 1-ից շրջանառության մեջ են մտնում կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտերը։ Արդյո՞ ք կենսաչափական անձնագրերը ազատ վիզային ռեժմի հնարավորություն են տալիս։ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝

«Ոչ, կենսաչափական անձնագրերն ազատ վիզային ռեժիմի մասին չեն»։

Բայց, ՀՀ-ԵՄ մուտքի վիզաների ազատականացման պարտադիր նախապայման են՝ ասում է։ Ընդհանուր առմամբ, վիզաների ազատականացման ծրագրում կա 74 գործողություն, կենսաչափական համակարգի ներդրումը թվային առումով ծրագրի փոքր մասն է, բայց աշխատատարության և ենթակառուցվածքային նշանակության առումով ամենակարևորներից է։ Ինչով են տարբերվում նոր փաստաթղթերը այժմ գործողներից․

«Տարբերությունները շատ շատ են ու էական են։ Իհարկե քաղաքացին գնահատելու է երկու չափորոշչով՝ ի՞նչ տեսք ունի այն, և ինչպիսի ՞ գրասենյակում են ծառայությունները մատուցվում։ Ենթակառուցվածքի ավելի ծանրակշիռ արժեքը թաքնված է այնտեղ, որը տեսանելի չէ քաղաքացուն՝ դա մեր տվյալների կենտրոնն է, և ծրագրային լուծումներն են, որոնց գործունեության արդյունքում արտադրելու ենք փաստաթղթերը։ Գործնականում ինչ է փոխելու՝ առաջինը ու ամենակարևորը փաստաթուղթը դժվար է կեղծել։ Մենք ասում ենք, որ կեղծելու հավանականությունը մոտ է զրոյի»։

Նոյեմբերի 1-ից քաղաքացին ոչ թե պարզապես հերթագրվելու, այլ նախագրանցվելու է։ Այդ ընթացքում համակարգը ստուգելու է անձի տվյալների համապատասխանությունը բնակչության պետական ռեգիստրի տվյալներին։ Այսինքն՝ նախագրանցումը ոչ միայն հերթի կառավարում է, այլև փաստաթղթավորման իրավունքի նախնական ստուգում՝ ասում է է Նելլի Դավթյանը։

«Անձը կմուտքագրի անձնական տվյալներ, որոնք վայրկյանների ընթացքում կհամադրվեն պետռեգիստրում առկա տվյալների հետ։ Տեղի է ունենում շատ էական ստուգում ՝ տվյալ անձն իրավունք ունի՞ փաստաթղթավորվելու, թե՞ ոչ։ Մասնավոր գործընկերը չի կարող որոշել , որ բոլոր դիմողներին պետք է տա պահանջվող փաստաթուղթը։  «Կանաչ լույսը» վայրկյանների ընթացքում կտրվի բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հետ համադրության արդյունքում։ Չնչին տարբերության դեպքում անգամ համակարգը թույլ չի տա առաջ անցնել, մինչև դրանք չշտկվեն»։

Այս պահին էլ նույնականացման քարտեր ստանալու համար ամրագրվող այցերը հիմնականում նոյեմբերի 1-ից հետո են։ Այս դեպքում արդեն քաղաքացուն կտրվի կենսաչափական նույնականացման քարտ։ Արժեքը՝ 5950 դրամ է։ Բայց, եթե քաղաքացին ցանկանում է հին նմուշի նույնականացման քարտ ստանալ, ապա հիմա էլ կարող է հերթ կանգնել սպասարկվել ՄՔԾ բաժանմունքներում։

«Բոլոր նրանք, ովքեր ունեն հերթագրում, բայց չեն մոտենում, խնդրում ենք չեղարկել։ Եթե չեն չեղարկում, միևնույնն է, չեն մոտենում, աշխատակիցը ազատ է՝ կենդանի հերթով սպասարկելու համար։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ձեռք բերել հին նմուշի նույնականացման փաստաթուղթ, հրավիրում ենք ձեռք բերել հիմա»։

Կենսաչափական անձնագրերի արժեքը 28650 դրամ է, նույնականացման քարտինը՝ 5950 դրամ։ Երկու փաստաթղթի դեպքում էլ վճարվող գումարը ինքնարժեքն է։ Այս պահին անձնագիր ստանալու համար վճարվում է պետտուրք՝ 1000 դրամ։  

«Ոչ թե արդարացված է, այլ ավելի քան արդարացված է, որովհետև սա գնառաջարկ է ամբողջ ենթակառուցվածքի համար, այդ թվում` սպասարկման պայմանների համար և փաստաթղթի անվտանգության համար: Կրկին, նաև ծածկելով այն հարցը` ի՞նչ է փոխվելու քաղաքացու կյանքում, տեսեք, սահմանապահը ոչ թե թերթում է, անձնագիրը պահում է լույսին, թեք լույսին ներթափանցող լույսին ջրանիշն է ստուգում, մանրաթելերն է ստուգում, որպեսզի համոզվի` փաստաթուղթը կեղծ է, իրական է։ Կրիչի վրա եղած ինֆորմացիան սարքավորման միջոցով ճանաչվում է որպես իրական կամ չի ճանաչվում որպես իրական» ։

Կենսաչափական անձնագրերի ձևանմուշները կտպագրվեն Հայաստանից դուրս, կանհատականցվեն Երևանում։ Համակարգի ներդրումն ու սպասարկումը կիրականացնի «Հայփաս» ընկերությունը։ Այն պարտավորվել է ապահովել միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող փաստաթղթերի տպագրությունն ու տեխնիկական պաշտպանվածությունը։ Պայմանագրի ժամկետը 11 տարի է, առաջին տարին ներդրումային փուլն է, որի ընթացքում նախատեսվում է բացել 23 գրասենյակ, որոնցից 2-ը՝ առևտրի խոշոր կենտրոններում։ Դավթյանի խոսքով՝ այս մոտեցմամբ փորձ է արվում փոխելու հանրային ծառայություն մատուցելու մշակույթը։