Այո՛, խոսել եմ Հաջիևի հետ․ Ալեն Սիմոնյան
ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը ճեպազրույցում արձագանքել է եվրոպացի դեսպանների մոտ՝ Գանձասարում, Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևի արած հայտարարություններին, որոնցով հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացրել էր որպես աղվանական․
«Ես կարծում եմ՝ արդեն ամեն ինչ ասված է, և միշտ չէ, որ բոլոր ասածները պետք է արձագանք ստանան։ Կարող եմ հիմա սուր բան ասել, ինչ-որ կերպ արձագանքել, 15 րոպե մեզ լավ զգալ, իսկ բանակցություններին դրանով վնաս տալ»,- ասել է նա և հավելել, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել։
Նրա խոսքով՝ սա այն դեպքն է, երբ խնամքը պետք է ի ցույց դնել․ «Ես նրանց համար պատասխանատու չեմ։ Այո՛, ես կապի մեջ եմ․ այս հարցով խոսել եմ։ Մենք չենք խոսում՝ ով է սխալ, ով՝ ճիշտ։ Կա իրենց տեսակետը, և կա մեր տեսակետը։ Իմ աշխատանքի իմաստն այն է, որ չբերեմ-բախեցնեմ մեկը մյուսին»,- նշել է ԱԽ քարտուղարը։
«Այո՛, խոսել եմ Հաջիևի հետ։ Ինքն ունի իմ հեռախոսահամարը, ես ունեմ իրենը, երկու օրը մեկ մենք զրուցում ենք»,- հավելել է Ալեն Սիմոնյանը։


















































Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Երկրորդ սերնդի մոլորակ