Դրամատիկ և ծանր հանդիպումն ավարտվեց «Ռեալի» բարդ հաղթանակով
Իսպանիայի Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս ուժերը չափեց «Էլչեի» հետ։ «Մանուել Մարտինես Վալերո» մարզադաշտում կայացած չափազանց դրամատիկ և ծանր հանդիպումն ավարտվեց մադրիդյան թիմի բարդ հաղթանակով՝ 3-2 հաշվով։
Խաղի հաշիվը 25-րդ րոպեին բացվեց տանտերերի ֆուտբոլիստ Դիտուրոյի ինքնագոլի շնորհիվ, իսկ 33-րդ րոպեին Մբապեն կրկնապատկեց «արքայական» ակումբի առավելությունը։ Երկրորդ խաղակեսում «Էլչեն» կարողացավ վերադառնալ խաղ. 71-րդ րոպեին Օսորիոն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 83-րդ րոպեին Ֆեր Նինյոն հավասարեցրեց այն: Այնուամենայնիվ, «Ռեալը» պայքարեց մինչև վերջ, և փոխարինման մտած Կառլոս Էսպին 90+1-րդ րոպեին խփեց հյուրերի հաղթական գնդակը։
Այս ծանր հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմը վաստակած միավորների թիվը հասցրեց 15-ի և հավասարվեց առաջատարներին: «Էլչեն» մնաց 2 միավորով՝ մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում 20-րդ տեղում: Նշենք, որ այս հաղթանակով մադրիդյան թիմը կարողացավ վերականգնվել և խուսափել երկրորդ անընդմեջ անհաջողությունից. նախորդ տուրում թիմն արտագնա խաղում պարտվել էր «Բետիսին» (0-1)։
armsport.am


















































Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Երկրորդ սերնդի մոլորակ