Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մոլդովայի Հանրապետության անվտանգությունն այլևս վերացական խնդիր չէ Քննարկվել է Տաղանդների բացահայտման և զարգացման ծրագիրը Ակնկալում եմ, որ Պերեսը կլքի Ռեալը մրցաշրջանի ավարտից հետո 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել լրացուցիչ տեղեկություններ տրամադրել ժանտախտի դեպքի մասին ԱՄՆ-ի հանրային դպրոցներում գրքերի արգելման 12 հազար դեպք է գրանցվել Գողացել են Դալիի պատրաստած 150 կգ-անոց գրքի կազմը Լիտվայի Սեյմը վերացրել է երկրում զանգվածային ոչնչացման զենքի և օտարերկրյա ռազմաբազաների տեղակայման արգելքը Ազատության հրապարակում տեղի կունենա դասական համերգ «Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները ելույթ են ունեցել անվանի արտիստների հետ Եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովը կազմված կլինի 11 անդամից․ նախագիծն ընդունվել Տեղի է ունեցել COP17-ին նվիրված հուշադրամի ներկայացման արարողությունը

Մոլդովայի Հանրապետության անվտանգությունն այլևս վերացական խնդիր չէՔննարկվել է Տաղանդների բացահայտման և զարգացման ծրագիրըԱկնկալում եմ, որ Պերեսը կլքի Ռեալը մրցաշրջանի ավարտից հետո1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել լրացուցիչ տեղեկություններ տրամադրել ժանտախտի դեպքի մասինԱՄՆ-ի հանրային դպրոցներում գրքերի արգելման 12 հազար դեպք է գրանցվելԳողացել են Դալիի պատրաստած 150 կգ-անոց գրքի կազմըԼիտվայի Սեյմը վերացրել է երկրում զանգվածային ոչնչացման զենքի և օտարերկրյա ռազմաբազաների տեղակայման արգելքըԱզատության հրապարակում տեղի կունենա դասական համերգ«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները ելույթ են ունեցել անվանի արտիստների հետԵկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովը կազմված կլինի 11 անդամից․ նախագիծն ընդունվելՏեղի է ունեցել COP17-ին նվիրված հուշադրամի ներկայացման արարողությունըԱրարատ Միրզոյանի նախագահությամբ կայացել է Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստ«Մի նոր փոդքաստ». հյուր՝ ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար՝ Արուսյակ ՄանավազյանՀՀ ԱԽ քարտուղարը Լյուքսեմբուրգի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրության հարցերՄհեր Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համաշխարհային բանկի ծրագրային պորտֆելի քննարկումԹրամփը՝ Ռուսաստանում ժանտախտի հավանական բռնկման մասինՀունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբԱշակերտի հանդեպ ուսուցչուհու կողմից բռնության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթՄասիսում բացահայտվել է ապօրինի արդյունահանման դեպք․ պատճառված վնասը վերականգնվել է (տեսանյութ)Դոնալդ Թրամփը կարգադրել է ի կատար ածել ԱՄՆ բանակի նախկին ռազմական հոգեբույժի մահապատժի վճիռըՍտորագրվել է Հայաստանի ու Լիտվայի ՊՆ-երի միջև համագործակցության 2027-ի ծրագիրըՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամՀարցվածների 81%-ը հարկերի ազնիվ վճարումը դիտարկում է որպես քաղաքացիական պարտք. ՊԵԿՆիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ընթացիկ ծրագրերին և առաջիկա նախագծերին վերաբերող հարցերՖիզիկայի բնագավառում 2026 թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է Ֆրենսիս ՀալզենինՖրանսիան նոր բալիստիկ հրթիռ է փորձարկելՀունվար-օգոստոսին Հայաստանում գրանցվել է 28,596 հանցագործություն Իրանի խորհրդարանում գրանցվել է Արաղչիի իմպիչմենթի պահանջը. TasnimՀայտնաբերվել է 459 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Բարսելոնայում բնակարանային ճգնաժամի դեմ խոշոր ցույցը վերածվել է անկարգություններիԲնականաբար, շատ վատ եմ գնահատում տեղի ունեցածը. ԱԺ նախագահը՝ նիստերի դահլիճում միջադեպի մասինԱվելի անվտանգ և կոկիկ շքամուտքեր. ՀԷՑ-ը նորացնում է շենքերի էլեկտրական ենթակառուցվածքներըԵթե ընդդիմադիրներն ԱԺ նիստերի դահլիճ էլ չգային` ԱԺ աշխատանքը չէր տուժիՊարգևատրումներ Ճարտարապետության համաշխարհային օրվա առիթովԱնկարան Կիեւին ՀՕՊ համակարգեր է մատակարարումՀայաստանը վավերացվել է որպես հեպատիտ B-ի վերահսկման տարածաշրջանային թիրախներին հասած երկիրՄակրոնը լիակատար աջակցություն է հայտնել ՈւկրաինայինՄինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունների հաշվառման վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է․ Կադաստրի կոմիտեԹույլ չտալ կանանց մահանալ մի հիվանդությունից, որը հաջողությամբ կարելի է բուժել Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովը մեկնարկել է հանդիսավոր գալա-համերգովTRIPP նախագիծը կփոխի տարածաշրջանի տնտեսական միջավայրը. Նիկոլ Փաշինյանի ելույթը հայ-բրիտանական համաժողովում ()Կանադայի Քվեբեկ նահանգում հաղթել է անկախության կողմնակից Քվեբեկյան կուսակցությունըՀարվածներ են հասցվել հութիների զենքի և ծովային ականների պահեստներին1 ոսկե և 2 բրոնզե մեդալ` Անգլերեն առանց սահմանների միջազգային օլիմպիադայումՄեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումըՌԴ-ում դատախազությունը պահանջում է հայազգի «օրենքով գողին» ծայրահեղական ճանաչել եւ առգրավել ունեցվածքըՄենք խաղադաշտ էինք դուրս եկել հաղթելու, բայց վաստակեցինք մեկ միավորԹող ոչնչացնեն Լոս Անջելեսը, թող ոչնչացնեն Սան Դիեգոն. Թրամփի սկանդալային հայտարարությունը ՆեբրասկայումՆԳՆ ոստիկանության գվարդիայի պատվիրակությունը Փարիզում էր
Մշակույթ

10 տարի՝ գաթայի շուրջ․ Խաչիկում հոբելյանական փառատոնի են պատրաստվում

Վայոց ձորի Խաչիկ գյուղում այս տարի Գաթայի փառատոնը կանցկացվի հոբելյանական՝ 10-րդ անգամ։ Կազմակերպիչների խոսքով՝ տարիների ընթացքում փառատոնը ոչ միայն դարձել է գյուղի ամենասպասված միջոցառումներից մեկը, այլև նպաստել է Խաչիկի ճանաչելիության բարձրացմանը։

«10 տարի առաջ շատերը չգիտեին անգամ, թե որտեղ է գտնվում Խաչիկ գյուղը, իսկ այսօր գաթայի փառատոնի շնորհիվ այն ճանաչելի է դարձել»,- նշում «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը ՝ ընդգծելով, որ սա միջոցառման կարևոր ձեռքբերումներից է։

Այս տարի հյուրերին սպասվում է հագեցած մշակութային ծրագիր։ Կլինեն ազգային երգ ու պար, կավագործության ցուցադրություն, իսկ գյուղացիները հնարավորություն կունենան ներկայացնելու և վաճառելու իրենց արտադրանքը։ Փառատոնի ընթացքում այցելուները կարող են ոչ միայն մասնակցել մշակութային միջոցառումներին, այլև ծանոթանալ Խաչիկի տեղական արտադրանքին ու գյուղական ավանդույթներին։

Փառատոնի նախապատրաստական աշխատանքներին գյուղացիները ներգրավվում են դեռևս միջոցառումից առաջ։ Կազմակերպիչների խոսքով՝ շուրջ մեկ տարի արտադրանք ներկայացնող և վաճառող գյուղացիները հնարավորություն են ունենում վերապատրաստվելու՝ սովորելով, թե ինչպես ճիշտ փաթեթավորել սեփական արտադրանքը, ներկայացնել այն և վաճառել։

«Այս փառատոններն են հիմք դնում մեր համայնքների, գյուղերի ճանաչելիությանը»,- նշում է Խաչիկ բնակավայրի մշակույթի պատասխանատու Բելլա Առաքելյանը՝ կարևորելով ոչ միայն միջոցառման մեկօրյա ազդեցությունը, այլև այն հնարավորությունները, որոնք այն ստեղծում է տեղական արտադրողների համար։
Խաչիկի վարչական ղեկավարի խոսքով՝ համայնքը մեծ սիրով է ընդունում փառատոնը։ Գյուղացիները ներգրավվում են միջոցառման կազմակերպման աշխատանքներին, իսկ գյուղը պատրաստվում է հյուրընկալել այցելուներին։

Այս տարի փառատոնի շրջանակում նախատեսվում է նաև զբոսաշրջային ուղղության ընդլայնում։ Վարչական ղեկավարի խոսքով՝ մշակվել է տուրային ծրագիր, որի շրջանակում այցելուները հնարավորություն կունենան գաթայի փառատոնին մասնակցելուց բացի ծանոթանալ նաև Խաչիկի և շրջակա տարածքի պատմամշակութային վայրերին՝ այցելելով եկեղեցիներ ու թանգարաններ։

Հոբելյանական փառատոնի ընթացքում առանձնահատուկ տեղ կունենա նաև գաթան։ Այս տարի ավանդական տարբերակներին զուգահեռ կներկայացվի նաև ավելուկով գաթա՝ ևս մեկ տեղական համային առանձնահատկություն ներկայացնելով այցելուներին։

Գաթայի փառատոնը Խաչիկում կանցկացվի սեպտեմբերի երրորդ շաբաթ օրը։ Միջոցառման մեկնարկը նախատեսված է ժամը 12։00-ին։ Տասներորդ հոբելյանը կազմակերպիչները դիտարկում են ոչ միայն որպես տարիների աշխատանքը ամփոփելու առիթ, այլև որպես նոր հնարավորությունների մեկնարկ՝ գյուղի ճանաչելիությունը, տեղական արտադրությունն ու զբոսաշրջային ներուժը զարգացնելու համար։