Բնությանն ավելի մոտ. ամփոփվել է «Իմ ժամանակը» ծրագիրը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Մունետիկ» մշակութային ՀԿ-ն իրականացրել է «Իմ ժամանակը» երիտասարդական ծրագիրը, որի ամփոփիչ ցուցահանդեսին ներկա է եղել նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը:
Ծրագիրն իրականացվել է Տավուշի մարզի Այգեձոր համայնքում: Հայաստանի տարբեր մարզերից Այգեձոր ժամանած երիտասարդները քսան օրերի ընթացքում մասնակցել են գեղանկարչության վարպետաց դասերի, ուսումնասիրել համակարգչային անիմացիոն տարբեր ծրագրեր, ծանոթացել տեղի հուշարձաններին, իրականացրել բացօթյա էտյուդներ, անցկացրել արվեստի մասին զրույց-քննարկումներ:
Ծանոթանալով տեղի բնությանն ու հուշարձաններին՝ վարպետաց դասերից ստացած գիտելիքով երիտասարդները նկարել են իրենց տպավորությունները, որոնք վերածվել են անիմացիոն ֆիլմերի: Տեսանյութերի բովանդակությունն արտացոլել է մասնակիցների` շրջակա միջավայրից ստացած տպավորություններն ու գիտելիքները։


















































Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Երկրորդ սերնդի մոլորակ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում