Երևանում ներկայացվել է «Արցախյան մշակույթի թվային տունը»
Երևանում ներկայացվել է Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության հավաքագրման, պահպանման և հանրայնացման նպատակով ստեղծված «Արցախյան մշակույթի թվային տուն»՝ artsakhian.org հարթակը։ Այն ստեղծվել է Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության նախաձեռնությամբ՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության աջակցությամբ։
«Մեզ համար կարևոր էր, որ Արցախը թվային աշխարհում ներկայանա իր ստեղծած մշակույթով։ Այս թվային տանը ամեն բան իրար հետ կապված է՝ լեզուն, հիշողությունը, մարդիկ, պատմությունները, և այստեղ Արցախի մշակույթը ներկայացվում է ոչ թե որպես անցյալի փակված պատմություն, այլ որպես կենդանի մշակույթ»,- նշել է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության փոխտնօրեն, նախագծի ղեկավար Նարինե Աղաբալյանը։
«Արցախյան մշակույթի թվային տուն» հարթակի կառուցվածքը ձևավորվել է՝ առաջնորդվելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության հինգ հիմնական ոլորտներով։ Այն ներառում է Արցախի բանավոր ավանդույթներն ու բանահյուսությունը, կատարողական արվեստները, ծեսերն ու տոները, բնության վերաբերյալ ավանդական գիտելիքն ու արհեստները։ Հարթակը նաև թվային շտեմարան է՝ գրադարանով, տեսադարանով, պատկերադարանով, ձայնադարանով և բառարանով։


















































Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունում
«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում
Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Բավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ապրելու արվեստ» շարժման հիմնադիրի հետ (տեսանյութ)