Մեսրոպ Մանուկյանը պետք է հրապարակային հերքի
Դատարանը որոշում է կայացրել Գրիգոր Գագիկի Տեր-Ղազարյանի, «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ Մեսրոպ Գևորգի Մանուկյանի՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին, բավարարել մասնակի․
- պարտավորեցնել Մեսրոպ Գևորգի Մանուկյանին հրապարակայնորեն, բոլորի համար հասանելի կարգավիճակով (ռեժիմով public), հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակելով հետևյալ տեքստը՝ «Ես՝ Մեսրոպ Մանուկյանս, հրապակայնորեն հերքում եմ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իմ օգտահաշվի միջոցով 2026 թվականի հունվարի 08-ին հրապարակված՝ «Լամբորջինի քշողին 2 միլիոն դոլար «գրեֆ» վերտառությամբ տեսանյութում Գրիգոր Տեր- Ղազարյանին և «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին վերաբերող և զրպարտություն պարունակող բոլոր փաստերն ու տվյալները, մասնավորապես այն, որ նրանք ՔՊ-ից 2 միլիոն դոլար և ավելի «գրեֆ» են ստացել»:
- Պատասխանող Մեսրոպ Գևորգի Մանուկյանից հօգուտ Գրիգոր Գագիկի Տեր-Ղազարյանի, «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բռնագանձել ընդհանուր 300,000 դրամ (յուրաքանչյուրին 150,000 ՀՀ դրամ)՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում:
Դատական ծախսերի հարցը մնացած մասով համարել լուծված։
- Պատասխանող Մեսրոպ Գևորգի Մանուկյանից հօգուտ Գրիգոր Գագիկի Տեր-Ղազարյանի, «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բռնագանձել 29,000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում։
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն ենթակա է կատարման Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին։
radar armenia


















































Պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
Շնորհակալություն ձեր ամենօրյա նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար
Ո՞վ է այսօր հեղինակություն դասարանում․ ուսուցչի օրվա մյուս կողմը
Հայաստանը կրկին դարձավ շախմատային էպիկենտրոն
Պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, կան ձերբակալվածներ
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 2026 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը Հորդանանում 2 ընկերական հանդիպում կանցկացնի
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների