Pixo փոքր քաղաքային մեքենան կարտադրվի Renault-ի գործարանում
Nissan-ը պատրաստվում է վերադարձնել Pixo փոքր քաղաքային մեքենան՝ այս անգամ արդեն ամբողջությամբ էլեկտրական տարբերակով։ 2009 թվականին Pixo-ն Մեծ Բրիտանիայում վաճառվում էր ընդամենը 7000 եվրոյին համարժեք գնով և իրականում Suzuki Alto-ի՝ Nissan-ի տարբերակն էր։
Նոր Pixo-ն ստեղծվել է Renault-ի հետ համագործակցությամբ և մեխանիկորեն նույնական կլինի նոր Renault Twingo E-Tech-ին։ Մեքենան կարտադրվի Renault-ի՝ Սլովենիայի Նովո Մեստոյի գործարանում։
Մոտ 3,79 մետր երկարությամբ մեքենան կունենա 60 կՎտ հզորությամբ էլեկտրական շարժիչ՝ 175 Նմ ոլորող մոմենտով։ Այն կսնուցվի 27,5 կՎտժ տարողությամբ LFP մարտկոցից, իսկ մեկ լիցքավորմամբ ընթացքի առավելագույն հեռավորությունը կկազմի մինչև 262 կմ՝ WLTP չափանիշով։
Nissan-ը նախատեսում է Pixo-ի մեկնարկային գինը պահել 20 հազար եվրոյից ցածր՝ նախքան հարկային արտոնություններն ու պետական աջակցությունը։ Մեքենան շուկայում կհայտնվի այս ամսվա ընթացքում և կդառնա Leapmotor T03-ի ու BYD Dolphin Surf-ի մրցակիցը։


















































Պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
Շնորհակալություն ձեր ամենօրյա նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար
Ո՞վ է այսօր հեղինակություն դասարանում․ ուսուցչի օրվա մյուս կողմը
Հայաստանը կրկին դարձավ շախմատային էպիկենտրոն
Պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, կան ձերբակալվածներ
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 2026 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը Հորդանանում 2 ընկերական հանդիպում կանցկացնի
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների