Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ Այրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնում Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին Նոյեմբերից կմեկնարկեն գյուղմթերքի՝ դեպի ԱՄԷ կանոնավոր չարթերային բեռնափոխադրումները Թրամփը ուսումնասիրում է Իրանի դեմ ռազմական գործողության նոր ծրագիրը Կեղծ օգտատերերի մասնակցությամբ 3,2 մլրդ դրամի 80 գնման ընթացակարգ, չկնքված պայմանագրեր Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին Նեյմարը ամբողջությամբ փոխեց խաղի ընթացքը Ջուր չի լինի. հասցեներ Հերթական հանդիպում ուսուցիչների հետ ԵՄ-ն կշարունակի աջակցել Կիևին այնքան, մինչև հաստատվի արդար և կայուն խաղաղություն

Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներԱյրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնումՃիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասինՆոյեմբերից կմեկնարկեն գյուղմթերքի՝ դեպի ԱՄԷ կանոնավոր չարթերային բեռնափոխադրումներըԹրամփը ուսումնասիրում է Իրանի դեմ ռազմական գործողության նոր ծրագիրըԿեղծ օգտատերերի մասնակցությամբ 3,2 մլրդ դրամի 80 գնման ընթացակարգ, չկնքված պայմանագրերՀայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետԵրբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասինՆեյմարը ամբողջությամբ փոխեց խաղի ընթացքըՋուր չի լինի. հասցեներՀերթական հանդիպում ուսուցիչների հետԵՄ-ն կշարունակի աջակցել Կիևին այնքան, մինչև հաստատվի արդար և կայուն խաղաղությունԱՄՆ-ն մինչև միջանկյալ ընտրությունները չի վերսկսի հարվածներն ԻրանինԱնվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամԱԱԾ-ից հերքել են Մեղրիում ադրբեջանցիների՝ սահմանը հատելու լուրերըՏոնի Կրոսը մտադիր է վերադառնալ մեծ ֆուտբոլՈւկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններինՆախարար Դավիթ Թադևոսյանը նոր սերնդի imID հավելվածում ակտիվացրել է իր թվային ինքնությունըեկեղեցու հարցն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը կգլխավորի Արման ԵղոյանըՕրենքով գող Արման Ջանինյանին սպառնում է ցմահ ազատազրկումԱռանձին շրջաններում անձրեւ ու ամպրոպԽաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Նավանեթհեմ «Նավի» Փիլեյին՝ ՀԱՀ- իցԿլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես հեռանալ քաղաքիցՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցումԽոսրովի անտառ արգելոցի ֆոտոթակարդը ֆիքսել է գորշ արջերի ընտանիքի (տեսանյութ)Դիլիջան համայնքի նախկին՝ թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցըԷրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ավանդույթ (ֆոտոշարք)Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն (տեսանյութ)Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին (տեսանյութ)Դատախազը Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնել է դատարանԴասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային (տեսանյութ)ՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվելՎարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՌամոն Վեգան հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասինԿառավարության որոշումը միտված է դպրոցաշինության ծրագրերի շարունակականության ապահովմանը Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնումԵղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն. ՀՖՖ-ն հերքում է տարածվող լուրերըԵրկրորդ սերնդի մոլորակՕրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման նոր չափանիշներ և կարգավորումներՈւսումնական հաստատությունների անելիքներին զուգահեռ շատ կարևոր է նաև գրադարանների դերըՈւկրաինան հարվածել է Ռյազանում Յանդեքսի տվյալների կենտրոնինFirebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. ՇևցովԷնն Քարսոնը՝ գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրԹուրքմենբաշիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը (տեսանյութ)Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունըԹուրքմենստանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Սերդար Բերդիմուհամեդովի հանդիպումըԼա լիգայի ղեկավարությունը խիստ վերահսկողություն և ստուգումներ է իրականացնումԳութանասար հրաբխի Սև պատ կոչվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայաստան

Փաշինյանը՝ թիմում Հայկ Սարգսյանի հետ հարաբերությունները լարվելու պատճառների մասին

Հայկ Սարգսյանի հայտարարության առիթով քրեական գործ է հարուցված: Լավ կլինի՝ մեր իրավապահ համակարգում նման կուլտուրա լինի, որ այդպիսի հայտարարությունների արդյունքում ինչ-որ մեկը հայտնվի բանտում, նա, ով մեղավոր է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի հարցազրույցին, որի շրջանակում վերջինս ասել է, որ երբ կուսակցական է եղել, հանդես է եկել ինքնաքննադատությամբ, և որ կուսակցության աղջիկները իրեն զգուշացրել են՝ եթե շարունակի հանդես գալ ինքնաքննադատությամբ, դա կլինի Հայկ Սարգսյանի վերջին ելույթը: Ըստ Հայկ Սարգսյանի՝ նա նաև մի շարք խնդիրներ է բարձրաձայնել, մինչդեռ կուսակցության անդամները պատրաստ չեն քննադատություն լսելու:

Փաշինյանը նախ հիշեցրեց, որ Հայկ Սարգսյանին ճանաչում է երեխա ժամանակից, բայց նաև կարծիք հայտնեց, թե Հայկ Սարգսյանի դիրքավորումը քաղաքականության մեջ ամենաանազնիվ դրսևորումներից է: ««Քաղաքացիական պայմանագրում» նրա հետ հարաբերությունները չեն լարվել դրա պատճառով, այլ լարվել են այն պատճառով, որ իր հետ կապված եղել են բացահայտումներ, և դրանք արդեն օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով են հաստատված: Քրեական գործեր կան հարուցված:

Լարվել է այն բանից, որ երբ ավազի հանքերի ապօրինի շահագործման թեմա է բարձրացվել, պարզվել է՝ կամ ինքը, կամ իր հետ փոխկապակցված անձինք ներգրավված են այդպիսի գործունեության մեջ:

Լարվել է այն պատճառով, որ պարզվել է՝ ապօրինի պետհամարանիշներով ՀՀ-ում շրջել է որպես արտոնյալ, օգնականը, վարորդական իրավունք չունենալով, շրջել է, և երբ ոստիկանությունը տասնյակ անգամներով դա արձանագրել է, այդ թվում՝ իմ անունի շահարկմամբ, այդ փաստերը չեն արձանագրվել: Այդ փաստերը չարձանագրելու հետ կապված քրեական գործեր են հարուցվում, մեղադրյալներ կան, ոստիկանությունում եղել են պաշտոնանկություններ:

Կազինոների հետ կապված օրակարգն իմ օրակարգն է, ես եմ այդ օրակարգը բերել ՀՀ, և 2018-ից մինչև այսօր մենք հետևողական քայլեր ենք իրականացնում, և 2027-ի հունվարի 1-ից գործելու է օպերատոր, որը մեր բոլոր խնդիրները պետք է լուծի:

Հարաբերությունները լարվել են այն պատճառով, որ մի կողմից օրենսդրական նախագծեր են քննարկվել, մյուս կողմից զանգել են այդ ոլորտի մարդկանց, ասել են՝ եկեք բանակցենք, տեսնենք՝ ինչ ենք անում:

Լարվածությունն առաջացել է այն պատճառով, որ իմ սիրելի գործընկերը հենց 2018-ից օլիգարխ դառնալու հավակնություններ է ցուցաբերել, և ես թույլ չեմ տվել այդ հավակնությունների զարգացումը:

Կարծում եմ՝ այդ հայտարարությունների արդյունքում մարդ պետք է հայտնվի բանտում: Ո՞վ՝ ես չգիտեմ, ինձ չի հետաքրքրում»,- ասաց նա՝ նշելով, որ ապօրինի գործունեության մասին հայտարարություններ անողն ինքն է Սևանի ափին ապօրինի գործունեություն ծավալել՝ Փաշինյանի անունը շահարկելով: