Tour of Armenia-ի երկրորդ մրցափուլը՝ Կիրանց–Ստեփանավան
Այսօր մեկնարկել է Tour of Armenia-ի երկրորդ մրցափուլը. հեծանվորդները կհաղթահարեն Կիրանց–Ստեփանավան 177 կմ երկարությամբ երթուղին՝ 2400 մետր բարձրության հավաքով։
Միջանկյալ սպրինտը տեղի կունենա 61.4-րդ կմ-ին, իսկ լեռնային առաջին բարձրունքը՝ Լերմոնտովոն (ծովի մակերևույթից 1869 մ), 81.5-րդ կմ-ին։ Հաջորդ երկու վերելքները կլինեն Օձունը (141-րդ կմ) և Մղարթը (153.5-րդ կմ), որից հետո մինչև եզրագիծ կմնա 23.5 կմ։ Եզրագիծը Ստեփանավանում ունի տեխնիկապես բարդ ընթացք։
Մրցաշարի ընթացքում ժամանակավորապես կգործեն երթևեկության սահմանափակումներ: Մասնավորապես՝ ժամանակավորապես փակ կլինեն Կիրանց, Աճարկուտ, Ծաղկավան, Բերքաբեր, Սարիգյուղ, Սևքար և Աչաջուր բնակավայրերի մուտքերը դեպի Հ-58 հանրապետական նշանակության ավտոճանապարհ։ Երթևեկությունը կսահմանափակվի նաև դեպի Ազատամուտ, Ակնաղբյուր, Խաշթառակ, Լուսաձոր, Ենոքավան, Գետահովիտ բնակավայրերի մուտքերը և Իջևան քաղաքի Արցախյան ու Երևանյան փողոցներում։
Դիլիջան համայնքում փակ կլինեն Հովք, Գոշ, Հաղարծին և Թեղուտ բնակավայրերի մուտքերը, Պարզ լճի խաչմերուկը, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան և Մաքսիմ Գորկու փողոցների մուտքերը դեպի Մ-4 միջպետական ավտոճանապարհ, ինչպես նաև Գետափնյա, Կալինինի և Աբովյան փողոցների մուտքերը դեպի Մ-8 միջպետական ավտոճանապարհ։
Tour of Armenia-ն հեռարձակվում է միջազգային մի շարք հեղինակավոր հարթակներում, այդ թվում՝ HBO Max, Disney+, ESPN, FloSports, Okko, SBS, SPOTV և Zhibo TV։
Tour of Armenia միջազգային բազմօրյա հեծանվավազքը UCI Europe Tour-ի օրացույցում ընդգրկված է որպես 2.2 կարգի մրցաշար։ Առաջին մրցափուլը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 10-ին, այն մեկնարկել է Գավառից և ավարտվել է Մեծ Մասրիկում՝ անցնելով Սևանա լճի ափերով՝ ընդգրկելով ընդհանուր 135 կմ տարածություն։


















































Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Երկրորդ սերնդի մոլորակ