Իրանը միջուկային զենք չի ունենա. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում իր դիրքորոշումն է հայտնել Իրանի խնդրի վերաբերյալ: Թրամփը համոզված է, որ եթե Իրանը միջուկային զենք ստանա, այն կօգտագործի Իսրայելը, Մերձավոր Արևելքը վերացնելու համար, կսկսի հարվածել նաև ամերիկյան քաղաքներին: Հետևաբար նա չի զղջում Թեհրանի դեմ սկսած ռազմական գործողությունների համար:
«Եթե ստիպված լինեի դա նորից անել, նույն կերպ կվարվեի: Ես ոչնչացրել եմ նրանց միջուկային ներուժը»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը ենթադրում է, որ Իրանի դեմ պատերազմը կավարտվի ընտրություններից հետո:
«Կարող է ավելի շուտ ավարտվել, բայց կարծում եմ, որ այն կավարտվի ընտրություններից անմիջապես հետո: Նրանք փորձում են ամեն ինչ անել, որպեսզի ինձ դուրս հանեն այդտեղից, քանի որ կարծում են, թե դեմոկրատները թույլ կտան իրենց միջուկային զենք ունենալ: Բայց նրանք միջուկային զենք չեն ունենա»,- վստահեցրել է ԱՄՆ նախագահը։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Այրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնում
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ
Ռուսաստանն արգելել է Վրաստանից Նաբեղլավիի և Կոկա-կոլայի ներմուծումը
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններին