Տգետ տնօրենները պետք է հանվեն աշխատանքից. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է կրթության բնագավառի մասին OECD-ի վերջին հետազոտության արդյունքներին, ըստ որոնց՝ ՀՀ-ն զիջում է դիրքերը տարածաշրջանային երկրների մեջ։ Նա հայտնել է, որ 2021 թվականից ՀՀ-ում իրականացվում է 300 դպրոցի ծրագիր։
«Դա ավարտում ենք և սկսում ենք 2-րդ 300-ի ծրագիրը... ոչ մեկ չի հարցնում՝ էս ինչի՞ Հայաստանում 1000 դպրոցի կարիք կա։ Ես չեմ վարանում ասել՝ մենք դպրոց չենք բացում, այլ դպրոցների ավերակների վրա փորձում ենք հանրակրթության համակարգ ձևավորել»,- ասել է վարչապետը և հավելել, որ պետք է նաև երաշխիք ունենալ, որ դասասենյակ մտնող ուսուցիչը պատշաճ մակարդակ ունի։
Նրա խոսքով՝ 30 տարվա մեջ ոչ ոք մեր ուսուցչին չի ասել, որ պետք է իրենք հմտությունների վրա աշխատեն. «Ասում ենք՝ բոլորս կրթվելու կարիք ունենք, բա էդ ով՞ ա ծաղրում, ասում՝ դուք զրո դասարանցիք եք։ Դուք եք այդպես ակադեմիկոսներ, դրա համար էլ ամեն մեկդ ակադեմիկոս միլիարդատեր եք»,- շեշտել է վարչապետը։
Վարչապետը ընդգծել է, որ նախկին իշխանությունները դպրոցները սարքել էին ընտրակեղծարարության վայր. «Դաշնակցականներն ու հանրապետականները տասնյակ տարիներով դպրոցները սարքել էին ընտրակեղծարարության պլատֆորմ, կոռուպցիայի դասավանդման թիվ մեկ աղբյուրն է եղել։ Մինչև այսօր ուսուցիչներ ու տնօրեններ կան, որ տգիտություն են դասավանդում»,- ասել է նա և նշել, որ տգետ տնօրենները պետք է հանվեն աշխատանքից։
«Մենք գրագիտության պակասը ամեն օր տեսնում ենք։ Այո, մենք գլոբալ գրագիտության խնդիր ունենք»,- հավելել է վարչապետը։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Այրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնում
Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններին
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ
Ռուսաստանն արգելել է Վրաստանից Նաբեղլավիի և Կոկա-կոլայի ներմուծումը