Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կեսօրից հետո` կարճատեւ անձրեւ Ստամբուլում երկու մարդ է զոհվել ջրհեղեղի պատճառով Իրանի և այլ երկրների պատվիրակություններ ի նշան բողոքի ցուցադրաբար լքել են նիստերի դահլիճը Քաղաքական հանձնառությունից մինչև չափելի արդյունք․ ո՞րը պետք է լինի COP17-ի հաջողության չափանիշը Ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության անբաժանելի բաղադրիչն է. Ռուբեն Ռուբինյան Իրանի նախագահը ժամանել է Հայաստան Տեղի է ունեցել COP17–ին ընդառաջ անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը (տեսանյութ) Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Մոսկվան ակտիվորեն աջակցում է «3+3» ձևաչափին. Լավրով ՊՆ-ում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պատվիրակությունը «Հետազոտվի՛ր». Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով (տեսանյութ) Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զոհվել (տեսանյութ)

Կեսօրից հետո` կարճատեւ անձրեւ Ստամբուլում երկու մարդ է զոհվել ջրհեղեղի պատճառովԻրանի և այլ երկրների պատվիրակություններ ի նշան բողոքի ցուցադրաբար լքել են նիստերի դահլիճըՔաղաքական հանձնառությունից մինչև չափելի արդյունք․ ո՞րը պետք է լինի COP17-ի հաջողության չափանիշըԺողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության անբաժանելի բաղադրիչն է. Ռուբեն ՌուբինյանԻրանի նախագահը ժամանել է ՀայաստանՏեղի է ունեցել COP17–ին ընդառաջ անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄոսկվան ակտիվորեն աջակցում է «3+3» ձևաչափին. ԼավրովՊՆ-ում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պատվիրակությունը«Հետազոտվի՛ր». Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով (տեսանյութ)Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զոհվել (տեսանյութ)Հոկտեմբերի 16-30-ը «Մերիդիան» համալիրի տարածքում թռիչքների ժամանակավոր արգելք կգործիCOP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը (տեսանյութ)Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումըՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատորՍարգիս Խանդանյանը Զվարթնոց օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ ՆասրիինԵվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել այցագրային սահմանափակումները ՌԴ քաղաքացիների համարԹող Երևանը հիշվի վայր, որտեղ աշխարհը ոչ միայն գնահատեց կենսաբազմազանության պահպանության առաջընթացը, այլև արագացրեց այն․ ՄաթևոսյանԿոբախիձեն ժամանել է Հայաստան` մասնակցելու COP 17-ինՆԳՆ Փրկարար ծառայության որոնողափրկարարական թիմը Շվեյցարիայում մասնակցել է EU MODEX դաշտային վարժանքին (տեսանյութ)Պատերազմը բնության դեմ դեռ չի ավարտվել. Անտոնիու ԳուտերեշՄի շարք ապրանքների վրա 2027-ից հսկիչ նշանների պահանջը կընդլայնվիԿսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգՈր մարդիկ իրենց տուն գնալու համար ստիպված չլինեն սահմանը հատել (տեսանյութ)Լոռու մարզի քրեական ոստիկանները 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերելՀարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ Մինչ քաղաքական գործիչները բանակցում են, գործարարներն իրենց գործն են անումԴրամական մրցանակների ավանդադրման կարգ կսահմանվիՏնտեսվարողներին հոկտեմբերին ևս արտահանման աջակցություն կտրամադրվիԵԱՏՄ-ն և Իրանը համաձայնության են եկել փոխադարձ առևտրի բնագավառում արգելքների վերացման քայլերի շուրջՌուսաստանը Թրամփի ուղի նախագծին մասնակցելու դիմում չի ստացել. ԼավրովՉի կարող հանրային զբոսայգու կամ մայթի վրա օրինական կառույց լինի (տեսանյութ)Համարանիշերի ցանկում կներառվի XYZ թվերի համադրությամբ նոր ձևաչափԳոլառատ հանդիպումից հետո կրքերը չեն հանդարտվել նաև մամուլի ասուլիսների ժամանակՀայաստանը ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն. Գուտերեշը՝ COP17-ի կազմակերպման մասինԵԱՀԿ-ն փոխում է այն ընկալումներն ու ակնկալիքները, որ Հայաստանում եղել են ԵԱՀԿ-ի շուրջ (տեսանյութ)Կառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտինԵս սրտի օլիգարխ չունեմ (տեսանյութ)Փեզեշքիանը կարճատև այց կկատարի Երևան. Էսմայիլ ԲաղաՄոլդովական փողոցում 6-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվելԸնտանեկան բռնության դեմ պայքարը՝ նոր գործիքակազմովՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն ապահովում են COP17-ի անվտանգ ընթացքըՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի համար. ՏոկաևՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՀնարավոր չէ տունը տանիքից սկսել՝ այն կառուցվում է հիմքիցՍամվել Թադևոսյանը՝ Golden Globes-ի Beacon Award մրցանակակիրՀոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին ՄԻՊ գրասենյակը աշխատելու է հեռավար, բացառությամբ մարզային ստորաբաժանումներիԴարձի՛ր կամավոր. Արդարադատության նախարարությունը ընդունում է նոր հայտերԲնության պահպանության հիմնադրամը 1 միլիարդ դոլարի փոխարեն ստացել է ընդամենը 6 հազար դոլար 
Սպորտ

Ամեն ինչ հիանալի անցավ․Tour of Armenia հեծանվավազքի առաջին օրվա հաղթողի տպավորությունները

UCI Europe Tour-ի օրացույցի նոր մրցաշարը՝ «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքը, մեկնարկել է լարված մրցափուլով։ Առաջին փուլի հաղթողի կոչմանն արժանացել է չեխական «ATT Investments» ակումբը ներկայացնող, ազգությամբ լեհ Միխալ Պոմորսկին։ Նա Գավառ–Մեծ Մասրիկ 135 կմ երթուղին հաղթահարել է 2 ժամ 34 րոպե 47 վայրկյանում՝ 52.331 կմ/ժ միջին արագությամբ։

Թեժ պայքարը ծավալվել է մեկնարկից անմիջապես հետո, երբ 20 հեծանվորդներից բաղկացած խումբն առանձնացել է և արագորեն մեծ առավելություն ստացել։ Եզրագծից 13.5 կմ առաջ ավստրալացի Ֆլետչեր Մեդվեյը՝ «Netcompany Ineos Racing Academy» ակումբից, դեպի ներքև իջնող հատվածում դիմել է գրոհի՝ իր հետ տանելով Պոմորսկիին և Բալմերին․ վերջինը ներկայացնում է Շվեյցարիան։

Մինչև վերջին կիլոմետրը միասին ընթանալուց հետո եռյակը վերջին մի քանի հարյուր մետրերում ներդրել է ամբողջ ուժերը։ «ATT Investments»-ի 23-ամյա հեծանվորդ Միխալ Պոմորսկին Մեծ Մասրիկի եզրագծում առաջ է անցել մրցակիցներից՝ նվաճելով ոչ միայն ընդհանուր հաշվարկի առաջատարի կարմիր շապիկը, այլև միավորների դասակարգման առաջատարի նարնջագույն շապիկը։ Տպավորիչ աշխատանք ցույց տված Մեդվեյը զբաղեցրել է երկրորդ տեղը և արժանացել նաև լավագույն երիտասարդ հեծանվորդի սպիտակ շապիկին։ Հիմնական խումբը եզրագիծը հատել է առաջատար 18 հեծանվորդներից ավելի քան 10 րոպե ուշացումով, ինչը նշանակում է, որ առաջին իսկ մրցափուլը լուրջ ազդեցություն է ունեցել ընդհանուր հաշվարկի վրա։

Առաջին մրցափուլի արդյունքները՝ Գավառ–Մեծ Մասրիկ

  1. Միխալ Պոմորսկի («ATT Investments») — 135 կմ՝ 2 ժ 34 ր 47 վ, միջին արագությունը՝ 52.331 կմ/ժ (10 վ բոնուսային ժամանակ)
  2. Ֆլետչեր Մեդվեյ («Netcompany Ineos Racing Academy») — նույն ժամանակը (6 վ բոնուսային ժամանակ)
  3. Ալեքսանդր Բալմեր («Solution Tech Nippo Rali») — նույն ժամանակը (4 վ բոնուսային ժամանակ)

Ընդհանուր հաշվարկ

  1. Միխալ Պոմորսկի («ATT Investments») — 2 ժ 34 ր 47 վ
  2. Ֆլետչեր Մեդվեյ («Netcompany Ineos Racing Academy») — +4 վ
  3. Ալեքսանդր Բալմեր («Solution Tech Nippo Rali») — +6 վ

Միխալ Պոմորսկի. «Վստահ էի սպրինտում, և ամեն ինչ հաջող ստացվեց»

«Tour of Armenia»-ի առաջին մրցափուլի հաղթող Միխալ Պոմորսկին, անդրադառնալով մրցապայքարին և իր հաղթանակին, նշել է, որ մրցափուլը բարդ էր հատկապես բարձրության պատճառով։

«Այսօր իսկապես շատ բարդ էր։ Բարձրության պատճառով դժվար էր շնչել, և մենք հենց մեկնարկից ներդրեցինք մեր ողջ ուժերը։ Բայց կարող եմ ասել, որ ամեն ինչ հիանալի անցավ։ Առաջատար խմբում հինգ լեհ հեծանվորդներ էինք, այդ թվում՝ «ATT Investments»-ից իմ թիմակից Տոմաշ Բուձինսկին։ Ես պայքարում էի մրցափուլի հաղթանակի համար, իսկ նա՝ ընդհանուր հաշվարկում բարձր արդյունքի հասնելու։ Չնայած գտնվում էինք ծովի մակերևույթից գրեթե 2000 մետր բարձրության վրա՝ մրցափուլը չափազանց արագ ստացվեց։ Վերջին 20 կիլոմետրն անվերջ էր թվում, բայց ամեն ինչ հաջող ստացվեց։ Շատ ուրախ եմ թե՛ հաղթանակի, թե՛ կարմիր շապիկի համար։ Այժմ կփորձեմ օգնել Տոմաշին լեռնային մրցափուլերում։ Հույս ունենք նաև նոր բարձր արդյունքներ գրանցել»,– ասել է Միխալ Պոմորսկին։

Չորս շապիկ՝ հայկական խորհրդանիշներով

Մրցաշարի տարբեր դասակարգումների առաջատարները կստանան իտալական «Alé Cycling» ընկերության մշակած չորս անվանական շապիկները, որոնց ձևավորման հիմքում հայկական խորհրդանիշներն ու մշակութային մոտիվներն են։

Կարմիր շապիկ՝ ընդհանուր հաշվարկի առաջատար

Առաջին մրցափուլում հաղթած հեծանվորդը կստանա ընդհանուր հաշվարկի առաջատարի կարմիր շապիկը։ Դրա դիմային հատվածում պատկերված է հայկական Հավերժության նշանը, իսկ մեջքին՝ Հայաստանի ոճավորված քարտեզը։

Կապույտ շապիկ՝ լավագույն լեռնային հեծանվորդ

Ուրբաթ օրվանից՝ առաջին լեռնային հատվածների հետ մեկտեղ, կսկսվի նաև լավագույն լեռնային հեծանվորդի կապույտ շապիկի համար պայքարը։ Շապիկի ձևավորման հիմքում Հայաստանի ամենաբարձր գագաթն է՝ Արագած լեռը (4090 մ)։

Նարնջագույն շապիկ՝ միավորների դասակարգման առաջատար

Միավորների դասակարգման առաջատարի նարնջագույն շապիկը զարդարված է ոճավորված ալիքներով, որոնք խորհրդանշում են ժամանակակից հեծանվասպորտի արագությունն ու դինամիկան։

Սպիտակ շապիկ՝ լավագույն երիտասարդ հեծանվորդ

Հայաստանի պետական դրոշի գույները խորհրդանշող երեք շապիկներին միանում է լավագույն երիտասարդ հեծանվորդի ավանդական սպիտակ շապիկը։ Դրա դիմային հատվածում պատկերված են հայկական ազգային մշակույթն ու ինքնությունը ներկայացնող գորգանախշեր, իսկ մեջքին՝ 13-րդ դարի Հաղարծնի վանական համալիրը։