Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը
Նման միջոցառումներ կիրառվել են առնվազն 26 խոշոր օդանավակայանում։ Սկզբնական սահմանափակումները մտցվել էին դեռևս հունիսին, իսկ երկրորդ ալիքը գրանցվել է սեպտեմբերին։
Օրինակ՝ Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում 2026 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2027 թվականի մարտի 16-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի լիցքավորումը թույլատրվում է միայն թռիչքային ծրագրին համապատասխան՝ առանց վառելիքի լրացուցիչ ծավալների։ Նմանատիպ սահմանափակումներ գործում են նաև Կալինինգրադի «Խրաբրովո» օդանավակայանում՝ հունիսի 8-ից դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում։ Այս միջոցառումները վերաբերում են ինչպես ռուսական, այնպես էլ օտարերկրյա ավիափոխադրողներին։
Ավիավառելիքի հետ կապված ամենաբարդ իրավիճակը ստեղծվել է Ռուսաստանի հարավում, որտեղ Ուկրաինայի հետ պատերազմի պատճառով որոշ օդանավակայաններ շարունակում են փակ մնալ։ Գործող վեց օդանավակայաններից Սոչիում, Վոլգոգրադում և Աստրախանում վառելիքով լիցքավորման սահմանափակումներ են գործում ինչպես ներքին, այնպես էլ օտարերկրյա ավիափոխադրողների համար։ Կրասնոդարում, Միներալնիե Վոդիում և Վլադիկավկազում լիցքավորումը սահմանափակված է օտարերկրյա ավիաընկերություններին պատկանող օդանավերի համար։
Ռուսաստանում վառելիքային ճգնաժամը սկսվել նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո: Օգոստոսի վերջին ներքին բենզինի արտադրությունը ծածկում էր ներքին սպառման միայն մոտ 70%-ը, իսկ դեֆիցիտը հասնում էր օրական 30,000 տոննայի: Միայն օգոստոսին առնվազն յոթ ռուսական նավթավերամշակման գործարաններ ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցրել են արտադրությունը վերոհիշյալ հարվածների պատճառով, իսկ երկրի 17 շրջաններ սահմանափակումներ են կիրառել վառելիքի վաճառքի վրա:


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Այրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնում
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ
Ռուսաստանն արգելել է Վրաստանից Նաբեղլավիի և Կոկա-կոլայի ներմուծումը
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններին