Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երեւանում մեկնարկում է COP 17- ի Առաջնորդների գագաթնաժողովը (ուղիղ) Կեսօրից հետո` կարճատեւ անձրեւ Ստամբուլում երկու մարդ է զոհվել ջրհեղեղի պատճառով Իրանի և այլ երկրների պատվիրակություններ ի նշան բողոքի ցուցադրաբար լքել են նիստերի դահլիճը Քաղաքական հանձնառությունից մինչև չափելի արդյունք․ ո՞րը պետք է լինի COP17-ի հաջողության չափանիշը Ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության անբաժանելի բաղադրիչն է. Ռուբեն Ռուբինյան Իրանի նախագահը ժամանել է Հայաստան Տեղի է ունեցել COP17–ին ընդառաջ անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը (տեսանյութ) Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Մոսկվան ակտիվորեն աջակցում է «3+3» ձևաչափին. Լավրով ՊՆ-ում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պատվիրակությունը «Հետազոտվի՛ր». Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով (տեսանյութ)

Երեւանում մեկնարկում է COP 17- ի Առաջնորդների գագաթնաժողովը (ուղիղ)Կեսօրից հետո` կարճատեւ անձրեւ Ստամբուլում երկու մարդ է զոհվել ջրհեղեղի պատճառովԻրանի և այլ երկրների պատվիրակություններ ի նշան բողոքի ցուցադրաբար լքել են նիստերի դահլիճըՔաղաքական հանձնառությունից մինչև չափելի արդյունք․ ո՞րը պետք է լինի COP17-ի հաջողության չափանիշըԺողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության անբաժանելի բաղադրիչն է. Ռուբեն ՌուբինյանԻրանի նախագահը ժամանել է ՀայաստանՏեղի է ունեցել COP17–ին ընդառաջ անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄոսկվան ակտիվորեն աջակցում է «3+3» ձևաչափին. ԼավրովՊՆ-ում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պատվիրակությունը«Հետազոտվի՛ր». Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով (տեսանյութ)Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զոհվել (տեսանյութ)Հոկտեմբերի 16-30-ը «Մերիդիան» համալիրի տարածքում թռիչքների ժամանակավոր արգելք կգործիCOP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը (տեսանյութ)Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումըՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատորՍարգիս Խանդանյանը Զվարթնոց օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ ՆասրիինԵվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել այցագրային սահմանափակումները ՌԴ քաղաքացիների համարԹող Երևանը հիշվի վայր, որտեղ աշխարհը ոչ միայն գնահատեց կենսաբազմազանության պահպանության առաջընթացը, այլև արագացրեց այն․ ՄաթևոսյանԿոբախիձեն ժամանել է Հայաստան` մասնակցելու COP 17-ինՆԳՆ Փրկարար ծառայության որոնողափրկարարական թիմը Շվեյցարիայում մասնակցել է EU MODEX դաշտային վարժանքին (տեսանյութ)Պատերազմը բնության դեմ դեռ չի ավարտվել. Անտոնիու ԳուտերեշՄի շարք ապրանքների վրա 2027-ից հսկիչ նշանների պահանջը կընդլայնվիԿսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգՈր մարդիկ իրենց տուն գնալու համար ստիպված չլինեն սահմանը հատել (տեսանյութ)Լոռու մարզի քրեական ոստիկանները 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերելՀարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ Մինչ քաղաքական գործիչները բանակցում են, գործարարներն իրենց գործն են անումԴրամական մրցանակների ավանդադրման կարգ կսահմանվիՏնտեսվարողներին հոկտեմբերին ևս արտահանման աջակցություն կտրամադրվիԵԱՏՄ-ն և Իրանը համաձայնության են եկել փոխադարձ առևտրի բնագավառում արգելքների վերացման քայլերի շուրջՌուսաստանը Թրամփի ուղի նախագծին մասնակցելու դիմում չի ստացել. ԼավրովՉի կարող հանրային զբոսայգու կամ մայթի վրա օրինական կառույց լինի (տեսանյութ)Համարանիշերի ցանկում կներառվի XYZ թվերի համադրությամբ նոր ձևաչափԳոլառատ հանդիպումից հետո կրքերը չեն հանդարտվել նաև մամուլի ասուլիսների ժամանակՀայաստանը ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն. Գուտերեշը՝ COP17-ի կազմակերպման մասինԵԱՀԿ-ն փոխում է այն ընկալումներն ու ակնկալիքները, որ Հայաստանում եղել են ԵԱՀԿ-ի շուրջ (տեսանյութ)Կառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտինԵս սրտի օլիգարխ չունեմ (տեսանյութ)Փեզեշքիանը կարճատև այց կկատարի Երևան. Էսմայիլ ԲաղաՄոլդովական փողոցում 6-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվելԸնտանեկան բռնության դեմ պայքարը՝ նոր գործիքակազմովՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն ապահովում են COP17-ի անվտանգ ընթացքըՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի համար. ՏոկաևՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՀնարավոր չէ տունը տանիքից սկսել՝ այն կառուցվում է հիմքիցՍամվել Թադևոսյանը՝ Golden Globes-ի Beacon Award մրցանակակիրՀոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին ՄԻՊ գրասենյակը աշխատելու է հեռավար, բացառությամբ մարզային ստորաբաժանումներիԴարձի՛ր կամավոր. Արդարադատության նախարարությունը ընդունում է նոր հայտեր
Հայաստան

Վիզաների ազատականացման գործընթացում 2029 թվականը Հայաստանի քաղաքական հանձնառության սահմանված ժամկետն է

Առաջին ալիքի եթերում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացմանը, ինչպես նաև դրա շրջանակում կենսաչափական համակարգի ներդրմանը, սահմանների համալիր կառավարմանն ու քաղաքացիության ինստիտուտի վերարժևորմանը։

Մասնավորապես՝

✅Հայաստանի կառավարության քաղաքական թիրախն է մինչև 2029 թվականը գործողությունների ծրագրի ամբողջական և որակյալ կատարումը՝ եվրոպական կողմին վերջնական գնահատման և համապատասխան որոշման կայացման հնարավորություն տալու համար։

✅ 2026 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանում ամբողջությամբ կգործարկվի նոր կենսաչափական համակարգը, որը ներառում է և՛ փաստաթղթերի նոր ձևաչափ, և՛ ամբողջական ենթակառուցվածքի ու տվյալների ստուգման նոր մեխանիզմների ներդրում։

✅ Նոր կենսաչափական փաստաթղթերի արժեքը ձևավորվել է մասնավոր գործընկերոջ մրցութային առաջարկի հիման վրա։
Պետությունը սահմանված արժեքներին որևէ լրացուցիչ շահույթ չի ավելացրել․ այն ներառում է բացառապես նոր անվտանգային ստանդարտների և տեխնոլոգիական լուծումների ներդրման ինքնարժեքը։ Պետությունն այս գործողությամբ ցանկանում է ապահովել որակյալ ծառայություն։

✅ Սահմանների կառավարման արդիականացումը Հայաստանի երկարաժամկետ ազգային անվտանգության օրակարգի մաս է։ Հայաստանը պետք է ֆիզիկական սահմանների պաշտպանությունից անցում կատարի անվտանգության համապարփակ մոդելի։ Այս համատեքստում կարևոր բաղադրիչ է մասնագիտական կադրերի պատրաստումը։

✅Վերարժևորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիության շնորհման և դադարեցման ընթացակարգերը։ Կարևորվում է Հայաստանի հետ անձի իրական և կայուն կապը, այդ թվում՝ ռեզիդենտությունը և կենսական շահերի կենտրոնը։ Այս փոփոխությունը փոխկապակցված է նաև ընտրական իրավունքի ոլորտում ռեզիդենտության սկզբունքի կիրառման հետ։