Մենք ընդունում ենք նրա ներողությունը
«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Կառլոս Կորբերանն արձագանքել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ռոդրիի հրապարակային ներողությանը:
Լա Լիգայի 4-րդ տուրում կայացած խաղում (0:5) փոխարինվելուց հետո Ռոդրին, պահեստայինների նստարանին զրուցելով Պաու Կուբարսիի հետ, «չղջիկների» հասցեին ասել էր. «Նրանք շատ թույլ են, չափազանց թույլ, եղբայր։ Շատ վատն են, ուղղակի սարսափելի են»:
Ինչպես հաղորդում է Marca-ն, միջադեպն անարձագանք չի մնացել, և իսպանացի աստղը ստիպված է եղել հարթել իրավիճակը։ «Դրանք բացարձակապես անտեղի խոսքեր էին, որոնք զուրկ են գործընկերների հանդեպ տարրական հարգանքից: Այդ արտահայտություններից հետո մեր ավագը՝ Գայան, նախաձեռնեց խոսել նրա հետ, և Ռոդրին հրապարակավ ներողություն խնդրեց: Մենք ընդունում ենք այն և հասկանում, որ դա ճիշտ քայլ էր: Անգամ եթե դա թիմակցի հետ առանձնազրույց էր, մենք հստակ գիտենք մեր իրական արժեքը»,- նշել է Կորբերանը:
«Վալենսիայի» գլխավոր մարզիչը նաև ընդգծել է Ռոդրիի կարգավիճակն ու անցյալի վաստակը. «Ռոդրին շատ կարևոր խաղացող է, ում «Մեստալիայում» ժամանակին հոտնկայս ծափահարություններով են դիմավորել՝ Իսպանիայի հավաքականի կազմում Աշխարհի առաջնությունում հաղթելու համար: Մենք ընդունում ենք նրա ներողությունը, քանի որ դա նվազագույնն էր, որ նա կարող էր անել նման անհաջող խոսքերից հետո»:


















































Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Երկրորդ սերնդի մոլորակ