Վրաստանը խոստացել է պահպանել իրանական ավիաընկերությունների դեմ ամերիկյան պատժամիջոցները
Վրաստանի իշխանությունները կհետևեն իրանական ավիաընկերությունների նկատմամբ ԱՄՆ ֆինանսների նախարարության սահմանած միջազգային պատժամիջոցներին: Այդ մասին ասված է Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալության հայտարարության մեջ։
Նշվում է, որ վրացական կողմը օտարերկրյա ավիաընկերություններն իր ավիացիոն շուկա մուտք տրամադրելու գործընթացում առաջնորդվում է ազգային օրենսդրությամբ, քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության չափանիշներով և երկկողմ կամ բազմակողմ միջազգային համաձայնագրերով, պաշտպանում և ապահովում է միջազգային գործընկերների սահմանած պատժամիջոցների պահպանումը:
Ավելի վաղ ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ պատժամիջոցների ցուցակում ներառել էր 35 ավիաընկերության և այլ ընկերության, որոնք աշխատում են ավիափոխադրումների ոլորտում։ Վրացական կողմը հայտնել է՝ քանի որ այդ ցանկը ներառում է ավիաընկերություններ, որոնք թռիչքներ են իրականացնում Վրաստանի և Իրանի միջև, այսուհետ գործելու են միջազգային պատժամիջոցների ռեժիմին համապատասխան:
Դիտումների քանակ31


















































Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին