Բայրամովը և Գրոնոն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև քննարկումների կարևորությունը
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:
Բայրամովը տեղեկատվություն է տրամադրել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու վստահության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։
Ընդգծվել է օգոստոսին Բիշքեկում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև քննարկումների կարևորությունը տարածաշրջանային խաղաղության օրակարգի առաջմղման գործում։
Բայրամովը և Գրոնոն քննարկել են նաև էներգետիկայի և հաղորդակցությունների ոլորտներում տարածաշրջանում տարվող աշխատանքները, Ադրբեջան-ԵՄ համագործակցության օրակարգի հիմնական հարցերը, երկկողմ գործընկերության զարգացման հեռանկարները:


















































Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Երկրորդ սերնդի մոլորակ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում