Անապատ եկեղեցին միջնադարում եղել է գրչության և հոգևոր մշակույթի կարևոր կենտրոն
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Հին Խնձորեսկի XVII դարի Անապատ եկեղեցու տարածքում իրականացվող պեղումների ընթացքում արձանագրվել է հերթական բացահայտումը։
Եկեղեցու խորանի առջև բացվել է տապանաքար, որի վրա գրված է. «Այս է տապան Աստվածաբան Խաչատուր վարդապետի| ՌՃՀԸ(1729թ․)»:
Անապատ եկեղեցին միջնադարում եղել է գրչության և հոգևոր մշակույթի կարևոր կենտրոն։ Ճարտարապետական կառուցվածքով այն ուղղանկյուն հատակագծով թաղածածկ սրահ է՝ կիսաշրջանաձև խորանով, որի երկու կողմերում կան զույգ ավանդատներ։ Եկեղեցու թաղակապ ծածկն ամբողջությամբ փլուզվել է, սակայն պահպանվել են արևելյան պատի մի հատվածը և հյուսիսային մուտքը՝ կամարակապ բարավորով։
Պեղումներն իրականացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, արշավախմբի ղեկավարն է հնագետ Արտավազդ Զաքյանը։ Պեղումները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 14-ը։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Այրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնում
Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններին
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ
Ռուսաստանն արգելել է Վրաստանից Նաբեղլավիի և Կոկա-կոլայի ներմուծումը