Apple-ի արտադրանքի ավանդական շնորհանդեսը ընկերության գլխավոր տնօրեն Ջոն Թերնուսն անցկացրեց իր պաշտոնավարման երկրորդ շաբածում եւ հայտարարեց iPhone-ի գոյության գրեթե 20-ամյա պատմության ընթացքում դրա արտաքին տեսքի ամենաարմատական փոփոխության մասին։
Գրքի նմանվող Duo անունով սարքը նաեւ պատմության մեջ ամենամեծ iPhone-ն է։ Իսկ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ում այս հեռախոսի գինը կկազմի 1999-ից մինչեւ 3199 դոլար, այն նաեւ ամենաթանկն է, հայտնում է BBC-ին։
Թերնուսն ասել է, որ Duo-ի դիզայնի համար «ներշնչվել են iPad-ով», սակայն այն, ինչ վերաբերում է որպես ծալվող հեռախոսի առանձնահատկություններին, նա անվանել է «ճկուն եւ լիովին ինտուիտիվ»։
Apple-ի մասնագետները ծալվող iPhone-ի վրա աշխատել են նախորդ մի քանի տարիների ընթացքում։
Բացված վիճակում Duo-ն նման է փոքր iPad-ի։ Ծալվելում դեպքում այն ստանում է լայն iPhone-ի տեսք։
Շնորհանդեսի ժամանակ Թերնուսն ասել է, որ Apple-ը փորձել է խուսափել կրկնել շուկայում արդեն առկա մյուս ծալվող հեռախոսների դիզայնը։ Նրա խոսքով՝ մրցակիցների արտադրանքը «նման է իրար վրա ծալված երկու հեռախոսի, ինչի արդյունքում ավելի լայն էկրանը զգացվում է որպես շատ ավելի փոքր»։
Թերնուսն անմիջական առնչություն է ունեցել նոր սարքի մշակմանը, քանի որ երկար տարիներ ղեկավարել է Apple-ի գործիքային ապահովման մշակման ստորաբաժանումը։
iPhone-ի դիզայնի փոփոխությունը, ըստ էության, պատասխանն է այն քննադատների, որոնք նշում էին, որ 2007 թվականին Apple-ի առաջին հեռախոսի հայտնվելուց հետո ընկերությունը չի ստեղծել իսկապես հեղափոխական եւ հանրաճանաչ որեւէ նոր արտադրանք։


















































Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Երկրորդ սերնդի մոլորակ