Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քաղաքական հանձնառությունից մինչև չափելի արդյունք․ ո՞րը պետք է լինի COP17-ի հաջողության չափանիշը Ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության անբաժանելի բաղադրիչն է. Ռուբեն Ռուբինյան Իրանի նախագահը ժամանել է Հայաստան Տեղի է ունեցել COP17–ին ընդառաջ անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը (տեսանյութ) Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Մոսկվան ակտիվորեն աջակցում է «3+3» ձևաչափին. Լավրով ՊՆ-ում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պատվիրակությունը «Հետազոտվի՛ր». Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով (տեսանյութ) Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զոհվել (տեսանյութ) Հոկտեմբերի 16-30-ը «Մերիդիան» համալիրի տարածքում թռիչքների ժամանակավոր արգելք կգործի COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը (տեսանյութ) Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը

Քաղաքական հանձնառությունից մինչև չափելի արդյունք․ ո՞րը պետք է լինի COP17-ի հաջողության չափանիշըԺողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության անբաժանելի բաղադրիչն է. Ռուբեն ՌուբինյանԻրանի նախագահը ժամանել է ՀայաստանՏեղի է ունեցել COP17–ին ընդառաջ անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄոսկվան ակտիվորեն աջակցում է «3+3» ձևաչափին. ԼավրովՊՆ-ում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պատվիրակությունը«Հետազոտվի՛ր». Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով (տեսանյութ)Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զոհվել (տեսանյութ)Հոկտեմբերի 16-30-ը «Մերիդիան» համալիրի տարածքում թռիչքների ժամանակավոր արգելք կգործիCOP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը (տեսանյութ)Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումըՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատորՍարգիս Խանդանյանը Զվարթնոց օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ ՆասրիինԵվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել այցագրային սահմանափակումները ՌԴ քաղաքացիների համարԹող Երևանը հիշվի վայր, որտեղ աշխարհը ոչ միայն գնահատեց կենսաբազմազանության պահպանության առաջընթացը, այլև արագացրեց այն․ ՄաթևոսյանԿոբախիձեն ժամանել է Հայաստան` մասնակցելու COP 17-ինՆԳՆ Փրկարար ծառայության որոնողափրկարարական թիմը Շվեյցարիայում մասնակցել է EU MODEX դաշտային վարժանքին (տեսանյութ)Պատերազմը բնության դեմ դեռ չի ավարտվել. Անտոնիու ԳուտերեշՄի շարք ապրանքների վրա 2027-ից հսկիչ նշանների պահանջը կընդլայնվիԿսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգՈր մարդիկ իրենց տուն գնալու համար ստիպված չլինեն սահմանը հատել (տեսանյութ)Լոռու մարզի քրեական ոստիկանները 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերելՀարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ Մինչ քաղաքական գործիչները բանակցում են, գործարարներն իրենց գործն են անումԴրամական մրցանակների ավանդադրման կարգ կսահմանվիՏնտեսվարողներին հոկտեմբերին ևս արտահանման աջակցություն կտրամադրվիԵԱՏՄ-ն և Իրանը համաձայնության են եկել փոխադարձ առևտրի բնագավառում արգելքների վերացման քայլերի շուրջՌուսաստանը Թրամփի ուղի նախագծին մասնակցելու դիմում չի ստացել. ԼավրովՉի կարող հանրային զբոսայգու կամ մայթի վրա օրինական կառույց լինի (տեսանյութ)Համարանիշերի ցանկում կներառվի XYZ թվերի համադրությամբ նոր ձևաչափԳոլառատ հանդիպումից հետո կրքերը չեն հանդարտվել նաև մամուլի ասուլիսների ժամանակՀայաստանը ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն. Գուտերեշը՝ COP17-ի կազմակերպման մասինԵԱՀԿ-ն փոխում է այն ընկալումներն ու ակնկալիքները, որ Հայաստանում եղել են ԵԱՀԿ-ի շուրջ (տեսանյութ)Կառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտինԵս սրտի օլիգարխ չունեմ (տեսանյութ)Փեզեշքիանը կարճատև այց կկատարի Երևան. Էսմայիլ ԲաղաՄոլդովական փողոցում 6-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվելԸնտանեկան բռնության դեմ պայքարը՝ նոր գործիքակազմովՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն ապահովում են COP17-ի անվտանգ ընթացքըՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի համար. ՏոկաևՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՀնարավոր չէ տունը տանիքից սկսել՝ այն կառուցվում է հիմքիցՍամվել Թադևոսյանը՝ Golden Globes-ի Beacon Award մրցանակակիրՀոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին ՄԻՊ գրասենյակը աշխատելու է հեռավար, բացառությամբ մարզային ստորաբաժանումներիԴարձի՛ր կամավոր. Արդարադատության նախարարությունը ընդունում է նոր հայտերԲնության պահպանության հիմնադրամը 1 միլիարդ դոլարի փոխարեն ստացել է ընդամենը 6 հազար դոլար Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ բուժման ծախսերը հոգում է պետությունը. ԱվանեսյանՄարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալՏանիքը՝ Հայաստան. եզդիական համայնքին նվիրված «Զինակից քույրեր» ֆիլմի ցուցադրություն
Հայաստան

Հրապարակվել է ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը

Հայաստանի կառավարությունն առաջարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ՝ հետագայում դրանք նախնական և համարժեք փոխհատուցմամբ օտարելու նպատակով։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մշակած կառավարության որոշման նախագիծը սեպտեմբերի 9-ին հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Հանրային քննարկումը կշարունակվի մինչև սեպտեմբերի 24-ը։

Նախագծի համաձայն՝ բաժնետոմսերի ձեռք բերողը լինելու է Հայաստանի Հանրապետությունը, իսկ օտարման գործընթացը համակարգող և դրա համար պատասխանատու լիազոր մարմինը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետ է սահմանվել 2027 թվականի մայիսի 1-ը։ Օտարման նպատակի իրագործումը պետք է սկսվի մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը և ավարտվի մինչև հոկտեմբերի 1-ը։

Որպես օտարման նպատակներ նշվում են պետության և հասարակության անվտանգության, սպառողների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության, բնակչության անխափան էլեկտրամատակարարման, սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեության, ինչպես նաև էներգետիկ մատչելիության, կանխատեսելիության և հավասար հասանելիության ապահովումը։

Ըստ նախագծի՝ օտարումը կապահովի էլեկտրաէներգիայի անխափան, հուսալի և շարունակական մատակարարումը՝ նպաստելով Հայաստանում ավելի քան մեկ միլիոն սպառողի սպասարկմանը։ Այն նաև հնարավորություն կտա ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ իրականացնել արդյունավետ պետական վերահսկողություն։

Նախագծում նշվում է, որ ՀԷՑ-ի նկատմամբ կիրառված ժամանակավոր կառավարումն ունի կանխարգելիչ և ժամանակավոր բնույթ ու չի կարող փոխարինել էներգետիկ ենթակառուցվածքի նկատմամբ երկարաժամկետ և կայուն գույքային վերահսկողությանը։ Այսպիսով, առաջարկվող կարգավորումը ՀԷՑ-ի կառավարման ժամանակավոր փուլից երկարաժամկետ լուծման անցում է նախատեսում։

Սեփականության օտարումը, ըստ փաստաթղթի, անհիմն վնաս չի պատճառի սեփականատերերին, քանի որ բաժնետոմսերի օտարումը կիրականացվի նախնական և համարժեք փոխհատուցմամբ՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված կարգով։

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը երկու ամսվա ընթացքում պետք է կազմի օտարվող գույքի նկարագրության արձանագրությունը։ Ժամկետը կարող է մեկ անգամ երկարաձգվել առավելագույնը ևս երկու ամսով։ Արձանագրությունը հաստատելուց հետո երեք ամսվա ընթացքում պետք է կազմակերպվի բաժնետոմսերի շուկայական արժեքի գնահատումը։

Բաժնետերերը ևս իրավունք կունենան սահմանված ժամկետում նախարարություն ներկայացնել Հայաստանի ռեզիդենտ իրավաբանական անձ հանդիսացող անկախ գնահատողի կազմած գնահատման հաշվետվությունը։

Նկարագրության արձանագրությունում պետք է ներառվեն բաժնետոմսերի տեսակի, դրանցով նախատեսված իրավունքների և պարտականությունների, առկա ծանրաբեռնվածությունների, պարտավորությունների, երաշխավորների ու ռիսկերի վերաբերյալ տվյալներ։ Պետք է ներկայացվեն նաև ՀԷՑ-ի հաշվապահական գույքագրման, ստանձնած իրավունքների և պարտականությունների, նախկին վերակազմակերպումների ու բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի պատմության մասին տեղեկություններ՝ սկսած ընկերության մասնավորեցման պահից։

Արձանագրության քննարկմանը կարող են մասնակցել բաժնետոմսերի սեփականատերերը կամ դրանք փաստացի տիրապետողները։ Բաժնետերերը և բաժնետոմսերի նկատմամբ գրանցված գույքային իրավունքներ ունեցող անձինք արձանագրությունն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում կարող են այն բողոքարկել նախարարությունում կամ դատարանում։

ՀԷՑ-ն ունի 246 հազար 423 հասարակ անվանական բաժնետոմս։ Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը 83 հազար 900 դրամ է, իսկ դրանց ընդհանուր անվանական արժեքը՝ 20 միլիարդ 674 միլիոն 889 հազար 700 դրամ։

«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին պատկանում է 172 հազար 496 բաժնետոմս՝ շուրջ 70 տոկոս բաժնեմաս, իսկ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը՝ 73 հազար 927 բաժնետոմս՝ շուրջ 30 տոկոս բաժնեմաս։